вторник, 11 октября 2016 г.

Վիլիամ Սարոյան առաջադրանք 1

1.Ի՞նչ գիտես Վ. Սարոյանի մասին, համացանցից, նրա մասին պատմող գրականությունից գտի՛ր և գրավոր պատմի՛ր նրա մասին որևէ միջադեպ, ապա տեսանյութ պատրաստիր: Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվելու ընթերցանությամբ, նաև ստեղծագործել է. գրել է փոքրիկ պատմվածքներ: Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում 1933 թ-ին տպագրվել է նրա առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Սարոյանի պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա…», լույս է տեսել 1934 թ-ին և միանգամից ճանաչում բերել երիտասարդ գրողին: «Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»: Վիլյամ Սարոյան հետաքրքիր դեպք Վիլյամ Սարոյան Մեծ ու տարօրինակ Վիլյամ Սարոյանը Սևանի ափին ծանր, լճի ալիքներից լավ հղկված մի քար է գտնում և խնդրում է, որ այն տեղավորեն մեքենայի մեջ: – Ամերիկա’ Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը: – Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու… – Ինքնաթիռով պիտի տանիմ… – Ինչո՞ւ համար… – Ով Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը: 2.Մասերի բաժանի՛ր հարցազրույցը, վերնագրի՛ր: 1.Խմել թե ոչ: Հարց – Ասում են, որ դուք շատ եք խմել: Սարոյան – Ես շատ եմ խմել: Պատահել է, որ 8-9 ժամ անդադար խմել եմ, բայց հազվադեպ եմ հարբած եղել: Ինձ դուր է եկել խմել ու բարձրաձայն զրուցել բարեկամ-գրողների, նկարիչների, քանդակագործների ու լրագրողների հետ: Հաճելի ընկերների հետ խմելը կարող է օգտակար լինել գրողին. ես շատ բան եմ սովորել, երբ խմում էի բարեկամներիս հետ: Բայց գրողը թող ականջին օղ անի հետևելյալ՝ համեստ ու գուցե և անհարկի զգուշացումը. վերջ տուր խմելուն, երբ այն դառնում է ինքնանպատակ, դա անօգուտ նպատակ է: 2.Առողջական հարց Հարց – Դուք չափազանց շատ եք ծխում, ասում են դա կարող է քաղցկեղ առաջացնել: Սարոյան – Ի՛նչ իմանաս… Գուցե քաղցկեղն առաջանում է ծխելու ցանկությանը դիմադրելուց: 3.Պարտքատերերի հարցը Հարց – Ասում են միշտ պարտքեր եք ունեցել: Սարոյան – Ոտքից գլուխ խրված եմ պարտքերի մեջ: Չունեմ ո՛չ դրամագլուխ, ո՛չ բաժնետոմսեր, ո՛չ ապահովագրություն, ո՛չ կալվածք, ո՛չ մի բան, որը կարելի լինի դրամի վերածել: Ես այս բոլորն ասում եմ հենց այնպես, որպես փաստ, ամենևին ոչ նրա համար, որպեսզի կարեկցանք առաջացնեմ. կարեկցանք չեմ ուզում: Եթե մի քիչ գործնական եղած լինեի, ապա հիմա ֆինանսապես ապահովված կլինեի: Իհարկե, ոչ մի վատ բան չեմ տեսնում նման ապահովության մեջ, բայց ինձ ուրիշ տեսակի ապահովություն է պետք. ես պետք է միշտ իմանամ այն ճշմարտությունը, որ ապրելու համար աշխատել է պետք, ու պետք է իմանամ նաև, որ կարող եմ աշխատել: 4.Մեծ մարդիկ Հարց – Ո՞վ է աշխարհի ամենամեծ մարդը, որին երբևէ հանդիպել եք: Սարոյան – Ես եմ, թեպետ ինքս ինձ երբեք չեմ հանդիպել: սեր Հարց – Իսկ ո՞վ է աշխարհի ամենամեծ մարդը ձեզնից հետո: Սարոյան – Տատիկս: նրա մեծությունը Հարց – Իսկ ո՞վ է աշխարհի ամենամեծ մարդը, ձեր ընտանիքից դուրս: Սարոյան – Միստր Հուֆը: նրա իսկությունը Հարց – Ո՞վ է միստր Հուֆը և ի՞նչով է նա մեծ: Սարոյան – Երբ ես տասը տարեկան էի, միստր Հուֆը յոթանասունի մոտ մի ծերուկ էր ու մեր փողոցի անկյունում շագանակ էր վաճառում: Ա՜յ, նա մեծ մարդ էր: Միստր Հուֆը նկատեց ինձ: Իսկ երբ մի մեծ մարդ նկատում է մեկ ուրիշին, ապա այդ վերջինն էլ է մեծ: Եվ ընդհանրապես ես չեմ հանդիպել մեկին, որը մեծ չլինի: 3.Շարադրի՛ր քո մտքերը խմելու և ծխելու վերաբերյալ: Խմելուն և ծխելուն ես դեմ եմ, բայց չեմ բարձրաձայնում դա տանը: Խմելը վնասակար է առողջությանը և նույնը կասեմ ծխելու մասին, ես շատ եմ ուրախ, որ իմ հայրիկը թողել է ծխելը, մարդը պետք է հոգեպես առողջ լինի: 4.Սարոյանի համար մեծ մարդ է իրենց փողոցի ծայրին շագանակ վաճառող ծերունի Հուֆը, ո՞վ է քեզ համար մեծ մարդ, ինչ՞ու: .Իմ կարծիքով մեծ մարդիկ են ինձ համար իմ ծնողները, որովհետև ծնողներ շատ թանկ են ինձ: 5.Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը՝ եթե մի քիչ գործնական եղած լինեի, ապա հիմա ֆինանսապես ապահովված կլինեի: իմ կարծիքով, եթե միքիչ քրտինք թափես, շատ բաների կհասնես, դրա համար էլ աշխատանքը համարվում է քրտնաջան

Քամին ու Ծաղիկը (առակ)

 Քամին հանդիպեց մի շատ գեղեցիկ Ծաղկի և սիրահարվեց նրան: Մինչ նա քնքշորեն շոյում էր Ծաղկին, վերջինս էլ ավելի մեծ սիրով  էր պատասխանու...