1.Ի՞նչ գիտես Վ. Սարոյանի մասին, համացանցից, նրա մասին պատմող գրականությունից գտի՛ր և գրավոր պատմի՛ր նրա մասին որևէ միջադեպ, ապա տեսանյութ պատրաստիր:
Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվելու ընթերցանությամբ, նաև ստեղծագործել է. գրել է փոքրիկ պատմվածքներ: Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում 1933 թ-ին տպագրվել է նրա առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Սարոյանի պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա…», լույս է տեսել 1934 թ-ին և միանգամից ճանաչում բերել երիտասարդ գրողին:
«Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»:
Վիլյամ Սարոյան
հետաքրքիր դեպք
Վիլյամ Սարոյան
Մեծ ու տարօրինակ Վիլյամ Սարոյանը Սևանի ափին ծանր, լճի ալիքներից լավ հղկված մի քար է գտնում և խնդրում է, որ այն տեղավորեն մեքենայի մեջ:
– Ամերիկա’ Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:
– Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու…
– Ինքնաթիռով պիտի տանիմ…
– Ինչո՞ւ համար…
– Ով Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:
2.Մասերի բաժանի՛ր հարցազրույցը, վերնագրի՛ր:
1.Խմել թե ոչ:
Հարց – Ասում են, որ դուք շատ եք խմել:
Սարոյան – Ես շատ եմ խմել: Պատահել է, որ 8-9 ժամ անդադար խմել եմ, բայց հազվադեպ եմ հարբած եղել: Ինձ դուր է եկել խմել ու բարձրաձայն զրուցել բարեկամ-գրողների, նկարիչների, քանդակագործների ու լրագրողների հետ: Հաճելի ընկերների հետ խմելը կարող է օգտակար լինել գրողին. ես շատ բան եմ սովորել, երբ խմում էի բարեկամներիս հետ: Բայց գրողը թող ականջին օղ անի հետևելյալ՝ համեստ ու գուցե և անհարկի զգուշացումը. վերջ տուր խմելուն, երբ այն դառնում է ինքնանպատակ, դա անօգուտ նպատակ է:
2.Առողջական հարց
Հարց – Դուք չափազանց շատ եք ծխում, ասում են դա կարող է քաղցկեղ առաջացնել:
Սարոյան – Ի՛նչ իմանաս… Գուցե քաղցկեղն առաջանում է ծխելու ցանկությանը դիմադրելուց:
3.Պարտքատերերի հարցը
Հարց – Ասում են միշտ պարտքեր եք ունեցել:
Սարոյան – Ոտքից գլուխ խրված եմ պարտքերի մեջ: Չունեմ ո՛չ դրամագլուխ, ո՛չ բաժնետոմսեր, ո՛չ ապահովագրություն, ո՛չ կալվածք, ո՛չ մի բան, որը կարելի լինի դրամի վերածել: Ես այս բոլորն ասում եմ հենց այնպես, որպես փաստ, ամենևին ոչ նրա համար, որպեսզի կարեկցանք առաջացնեմ. կարեկցանք չեմ ուզում: Եթե մի քիչ գործնական եղած լինեի, ապա հիմա ֆինանսապես ապահովված կլինեի: Իհարկե, ոչ մի վատ բան չեմ տեսնում նման ապահովության մեջ, բայց ինձ ուրիշ տեսակի ապահովություն է պետք. ես պետք է միշտ իմանամ այն ճշմարտությունը, որ ապրելու համար աշխատել է պետք, ու պետք է իմանամ նաև, որ կարող եմ աշխատել:
4.Մեծ մարդիկ
Հարց – Ո՞վ է աշխարհի ամենամեծ մարդը, որին երբևէ հանդիպել եք:
Սարոյան – Ես եմ, թեպետ ինքս ինձ երբեք չեմ հանդիպել:
սեր
Հարց – Իսկ ո՞վ է աշխարհի ամենամեծ մարդը ձեզնից հետո:
Սարոյան – Տատիկս:
նրա մեծությունը
Հարց – Իսկ ո՞վ է աշխարհի ամենամեծ մարդը, ձեր ընտանիքից դուրս:
Սարոյան – Միստր Հուֆը:
նրա իսկությունը
Հարց – Ո՞վ է միստր Հուֆը և ի՞նչով է նա մեծ:
Սարոյան – Երբ ես տասը տարեկան էի, միստր Հուֆը յոթանասունի մոտ մի ծերուկ էր ու մեր փողոցի անկյունում շագանակ էր վաճառում: Ա՜յ, նա մեծ մարդ էր: Միստր Հուֆը նկատեց ինձ: Իսկ երբ մի մեծ մարդ նկատում է մեկ ուրիշին, ապա այդ վերջինն էլ է մեծ: Եվ ընդհանրապես ես չեմ հանդիպել մեկին, որը մեծ չլինի:
3.Շարադրի՛ր քո մտքերը խմելու և ծխելու վերաբերյալ:
Խմելուն և ծխելուն ես դեմ եմ, բայց չեմ բարձրաձայնում դա տանը: Խմելը վնասակար է առողջությանը և նույնը կասեմ ծխելու մասին, ես շատ եմ ուրախ, որ իմ հայրիկը թողել է ծխելը, մարդը պետք է հոգեպես առողջ լինի:
4.Սարոյանի համար մեծ մարդ է իրենց փողոցի ծայրին շագանակ վաճառող ծերունի Հուֆը, ո՞վ է քեզ համար մեծ մարդ, ինչ՞ու:
.Իմ կարծիքով մեծ մարդիկ են ինձ համար իմ ծնողները, որովհետև ծնողներ շատ թանկ են ինձ:
5.Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը՝ եթե մի քիչ գործնական եղած լինեի, ապա հիմա ֆինանսապես ապահովված կլինեի:
իմ կարծիքով, եթե միքիչ քրտինք թափես, շատ բաների կհասնես, դրա համար էլ աշխատանքը համարվում է քրտնաջան
вторник, 11 октября 2016 г.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Քամին ու Ծաղիկը (առակ)
Քամին հանդիպեց մի շատ գեղեցիկ Ծաղկի և սիրահարվեց նրան: Մինչ նա քնքշորեն շոյում էր Ծաղկին, վերջինս էլ ավելի մեծ սիրով էր պատասխանու...
-
Գործողությունները տեղի են ունենում 18-րդ դարի 20-ական թվականներին: Վ եպը բաղկացած է երկու մասից : Առաջին մասը, որը կոչվում է « Փշրվ...
-
Մայքրոսոֆթ կորպորացիա ( անգլ. ՝ Microsoft Corporation ), ամերիկյան համաշխարհային կորպորացիա, որը զբաղվում է զանազան թվային սարքերի համ...
-
Բնությունը, որ շրջապատում է մեզ - բացառիկ է: Մենք բնության մասին շատ բան գիտենք, սակայն կան դեռևս շատ գաղտնիքներ, որոնք բացահայտված ...
Комментариев нет:
Отправить комментарий