воскресенье, 17 декабря 2017 г.

Համակարգչի մայր պլատայի կառուցվածքը

                                                     

Ինչից է կազմված ժամանակակից համակարգիչի մայր պլատան:

 Համակարգչի մայր պլատան դա համակարգիչի ամենակարևոր կոմպոնենտներից մեկն է : Նրան են միացված բոլոր ներքին սարքերը հատուկ միացման տեղերով՝ միակցիչներով : Տարբեր միացման տեղերը ունեն տարբեր բնիկներ :

  Այս նկարում.
  1-  վիդեոքարտի միացման բնիկ
  2-  PSI բնիկ
  3-  SATA բնիկ
  4- չիփսետի բնիկներ
  5-  սոկետ
  6-  օպերատիվ հիշողության բնիկ
Վիդեոքարտի միացման բնիկ

  Այդ բնիկները ըստ մայր պլատայի թողարկման լինում են տարբեր : Նրանց անվանում են PCI Express 



  Լինում են PSIe x1, x4, x8, x16 :
  
 Ըստ բնիկների վիդեոքարտերը նույնպես լինում են տարբեր :
PSI բնիկներ


   PSI բնիկները ունիվերսալ բնիկներ են : Դրանցից միանում են մի շարք տարբեր սարքեր , ձայնային քարտեր , մոդեմներ , wifi - ադապտերներ , ինտերնետի LAN քարտեր , TV տյուներ և այլն : Վերջին ժամանակների մայր պլատաների վրա լինում են PSI mini բնիկներ , որոնք տեսքով նույնն են միայն կարճ են :
  Ըստ դրա PSI սարքերն նույնպես լինում են 2 տիպի :

SATA բնիկներ

   SATA բնիկներից հիմնականում միացնում են կոշտ սկավառակը և DVDլազերային սկավառակի սարքը : SATA միակցիչները հին ATA միակցիչներից տարբերվում են արագ աշխատելով , ունեն 300 ՄԲ/վրկ ինֆորմացիա տեղափոխելու արագություն : Սրանք իրենց հերթին լինում են 2 տիպի SATA1  և  SATA2 :


Չիպսետ

  Բառացի թարգմանած նշանակում է միկոսխեմաների հավաքածու : Այդ միկրոսխեմաները կառավարում են ամբողջ մայր պլատայի աշխատանքը : Հին պլատաներում եղել են 2 հատ չիպսետներ որոնք ունեցել են հարավային և հյուսիսային կամուրջներ , նոր պլատաների վրա հարավային կամուրջի դերը կատարում է կենտրոնական պրոցեսորը :


Սոկետ

  Սոկետը դա այն բնիկն է որտեղ տեղադրվում է կենտրոնական պրոցեսորը : Սոկետները ըստ պլատայի թողարկման լինում են տարբեր :  Օրինակ AMDֆիրմայի կենտրոնական պրոցեսորի համար նախատեսված պլատայի վրա չի տեղադրվի  INTEL ֆիրմայի կողմից արտադրված կենտրոնական պրոցեսոր, և հակառակը : Նույն ֆիրմայի համար նախատեսված հին պլատայի վրա չի տեղադրվի նույն ֆիրմայի նոր թողարկման կենտրոնական պրոցեսոր :


Օպերատիվ հիշողության բնիկներ

  Օպերատիվ հիշողության բնիկները օպերատիվ հիշողության պլատաները տեղադրելու համար է : Ինչպես օպերատիվ հիշողության պլատաներն են տարբեր այնպես էլ օպերատիվ հիշողության բնիկներն են լինում տարբեր : Վերջին ժամանակներում արտադրված պլատաների վրա լինում են 3 տիպի . DDR , DDR2 , DDR3 : Նրանց տարբերությունը արագ և դանդաղ աշխատելու մեջ է : Առաջին հայացքից բնիկին նայելով շատ դժվար է նրանց տարբերել : Այդ բնիկները մայր պլատայի վրա լինում են մի քանի հատ : Ավելի նպատակահարմար է տեղադրել օրինակ. 2 հատ 1ԳԲ չափի օպերատիվ հիշողության պլատա , քան 1 հատ 2ԳԲ :
  Մայր պլատաները ունեն օպերատիվ հիշողության չափի հետ կապված սահմանափակումներ : Եթե այդ չափից մեծ չափի օպերատիվ հիշողության պլատա տեղադրեք , այն չի աշխատի : Մայր պլատայի հետ տրվող գրքում այդ չափը գրած է լինում :



Հետևի վահանակը

  Մայր պլատայի հետևի վահանակին կան հետևյալ բնիկները.




 1-  մկի մնացման բնիկ
 2-  ստեղնաշարի միացման բնիկ
 3-  COM բնիկ
 4- մոնիտորի միացման բնիկ
 5-  USB բնիկ
 6-  ձայնային բնիկներ
 7-  LPT բնիկ
 8-  LAN բնիկ

  Վերջին ժամանակներում արտադրված պլատաների վրա չկա LPT և COMբնիկներ , քանի որ այն համարվում է հնացած :  Այժմ նրանց տեղը օգտագործվում էն USB բնիկները : Եթե ունեք նոր համակարգիչ և պետք է նրան միացնեք LPT կամ COM բնիկով աշխատող սարք , ապա դա կարող եք անել անցումային սարքերի միջոցով : Նրանց մի ծայրը USB է մյուս ծայրը LPT կամ COM : Դրանք վաճառվում են խանութներում և թանկ չեն :


USB


 USB բնիկները ինչպես նաև նրանցով աշխատող սարքերը լինում են տարբեր սերիաների : 



  Նրանք էլ իրենց հերթին լինում են տարբեր տիպերի USB1 , USB2 , USB3 : Նրանք տարբերվում են աշխատանքի արագությամբ : Համատեղիությունը հետևյալն է.
 USB2 սարքը կարելի է դնել USB2-3 բնիկների վրա : USB3 սարքը չի աշխատի USB1-2 բնիկների վրա :

Комментариев нет:

Отправить комментарий

Քամին ու Ծաղիկը (առակ)

 Քամին հանդիպեց մի շատ գեղեցիկ Ծաղկի և սիրահարվեց նրան: Մինչ նա քնքշորեն շոյում էր Ծաղկին, վերջինս էլ ավելի մեծ սիրով  էր պատասխանու...