воскресенье, 17 декабря 2017 г.

Համակարգչի մայր պլատայի կառուցվածքը

                                                     

Ինչից է կազմված ժամանակակից համակարգիչի մայր պլատան:

 Համակարգչի մայր պլատան դա համակարգիչի ամենակարևոր կոմպոնենտներից մեկն է : Նրան են միացված բոլոր ներքին սարքերը հատուկ միացման տեղերով՝ միակցիչներով : Տարբեր միացման տեղերը ունեն տարբեր բնիկներ :

  Այս նկարում.
  1-  վիդեոքարտի միացման բնիկ
  2-  PSI բնիկ
  3-  SATA բնիկ
  4- չիփսետի բնիկներ
  5-  սոկետ
  6-  օպերատիվ հիշողության բնիկ
Վիդեոքարտի միացման բնիկ

  Այդ բնիկները ըստ մայր պլատայի թողարկման լինում են տարբեր : Նրանց անվանում են PCI Express 



  Լինում են PSIe x1, x4, x8, x16 :
  
 Ըստ բնիկների վիդեոքարտերը նույնպես լինում են տարբեր :
PSI բնիկներ


   PSI բնիկները ունիվերսալ բնիկներ են : Դրանցից միանում են մի շարք տարբեր սարքեր , ձայնային քարտեր , մոդեմներ , wifi - ադապտերներ , ինտերնետի LAN քարտեր , TV տյուներ և այլն : Վերջին ժամանակների մայր պլատաների վրա լինում են PSI mini բնիկներ , որոնք տեսքով նույնն են միայն կարճ են :
  Ըստ դրա PSI սարքերն նույնպես լինում են 2 տիպի :

SATA բնիկներ

   SATA բնիկներից հիմնականում միացնում են կոշտ սկավառակը և DVDլազերային սկավառակի սարքը : SATA միակցիչները հին ATA միակցիչներից տարբերվում են արագ աշխատելով , ունեն 300 ՄԲ/վրկ ինֆորմացիա տեղափոխելու արագություն : Սրանք իրենց հերթին լինում են 2 տիպի SATA1  և  SATA2 :


Չիպսետ

  Բառացի թարգմանած նշանակում է միկոսխեմաների հավաքածու : Այդ միկրոսխեմաները կառավարում են ամբողջ մայր պլատայի աշխատանքը : Հին պլատաներում եղել են 2 հատ չիպսետներ որոնք ունեցել են հարավային և հյուսիսային կամուրջներ , նոր պլատաների վրա հարավային կամուրջի դերը կատարում է կենտրոնական պրոցեսորը :


Սոկետ

  Սոկետը դա այն բնիկն է որտեղ տեղադրվում է կենտրոնական պրոցեսորը : Սոկետները ըստ պլատայի թողարկման լինում են տարբեր :  Օրինակ AMDֆիրմայի կենտրոնական պրոցեսորի համար նախատեսված պլատայի վրա չի տեղադրվի  INTEL ֆիրմայի կողմից արտադրված կենտրոնական պրոցեսոր, և հակառակը : Նույն ֆիրմայի համար նախատեսված հին պլատայի վրա չի տեղադրվի նույն ֆիրմայի նոր թողարկման կենտրոնական պրոցեսոր :


Օպերատիվ հիշողության բնիկներ

  Օպերատիվ հիշողության բնիկները օպերատիվ հիշողության պլատաները տեղադրելու համար է : Ինչպես օպերատիվ հիշողության պլատաներն են տարբեր այնպես էլ օպերատիվ հիշողության բնիկներն են լինում տարբեր : Վերջին ժամանակներում արտադրված պլատաների վրա լինում են 3 տիպի . DDR , DDR2 , DDR3 : Նրանց տարբերությունը արագ և դանդաղ աշխատելու մեջ է : Առաջին հայացքից բնիկին նայելով շատ դժվար է նրանց տարբերել : Այդ բնիկները մայր պլատայի վրա լինում են մի քանի հատ : Ավելի նպատակահարմար է տեղադրել օրինակ. 2 հատ 1ԳԲ չափի օպերատիվ հիշողության պլատա , քան 1 հատ 2ԳԲ :
  Մայր պլատաները ունեն օպերատիվ հիշողության չափի հետ կապված սահմանափակումներ : Եթե այդ չափից մեծ չափի օպերատիվ հիշողության պլատա տեղադրեք , այն չի աշխատի : Մայր պլատայի հետ տրվող գրքում այդ չափը գրած է լինում :



Հետևի վահանակը

  Մայր պլատայի հետևի վահանակին կան հետևյալ բնիկները.




 1-  մկի մնացման բնիկ
 2-  ստեղնաշարի միացման բնիկ
 3-  COM բնիկ
 4- մոնիտորի միացման բնիկ
 5-  USB բնիկ
 6-  ձայնային բնիկներ
 7-  LPT բնիկ
 8-  LAN բնիկ

  Վերջին ժամանակներում արտադրված պլատաների վրա չկա LPT և COMբնիկներ , քանի որ այն համարվում է հնացած :  Այժմ նրանց տեղը օգտագործվում էն USB բնիկները : Եթե ունեք նոր համակարգիչ և պետք է նրան միացնեք LPT կամ COM բնիկով աշխատող սարք , ապա դա կարող եք անել անցումային սարքերի միջոցով : Նրանց մի ծայրը USB է մյուս ծայրը LPT կամ COM : Դրանք վաճառվում են խանութներում և թանկ չեն :


USB


 USB բնիկները ինչպես նաև նրանցով աշխատող սարքերը լինում են տարբեր սերիաների : 



  Նրանք էլ իրենց հերթին լինում են տարբեր տիպերի USB1 , USB2 , USB3 : Նրանք տարբերվում են աշխատանքի արագությամբ : Համատեղիությունը հետևյալն է.
 USB2 սարքը կարելի է դնել USB2-3 բնիկների վրա : USB3 սարքը չի աշխատի USB1-2 բնիկների վրա :

понедельник, 11 декабря 2017 г.

Պրոցեսոր

                                           Պրոցեսոր                                                     

Պրոցեսորը համակարգչի հիմնական միկրոսխեման է, որը կատարում է մաթեմատիկական և տրամաբանական գործողությունների մեծ մասը, ապահովում է կապը համակարգչի տարբեր սարքավորումների միջև։ Այն նույնպես կազմված է վանդակներից, ինչպես հիշողությունը, միայն սրանցում կարող են նաև փոփոխվել տվյալները։ Վանդակները կոչվում են ռեգիստրներ։ Որոշ ռեգիստրների տվյալներ դիտվում են որպես հրամաններ։ Ղեկավարելով տվյալների մուտքը դեպի այս կամ այն ռեգիստր, ղեկավարվում է տվյալների մշակումը։ Համակարգչի այլ սարքերի հետ (առաջին հերթին օպերատիվ հիշողություն) պրոցեսորը կապված է մի քանի խումբ շինաներով։ Հիմնականներից են - տվյալների շինա, որոնցով կատարվում է օպերատիվ հիշողությունից պրոցեսորի ռեգիստր և հակառակը տվյալների կրկնօրինակում։ Intel Pentium-ում տվյալների շինան 64 կարգանի է, այսինքն կապված է 64 գծից, մշակման համար միանգամից մտնում 8 բայթ, - հասցեների շինա, որը 32 կարգանի է։ Գծում լարում կա, նշանակում է ունենք 1 թվանշանը, լարում չկա՝ ունենք 0 թվանշանը։ 32 հատ 0 և 1-երի խումբը տալիս է կոնկրետ մեկ վանդակի հասցե, որին էլ միանում է պրոցեսորը տվյալ վերցնելու համար, - հրամանների շինա, որը կարող է լինել 32, 64, 128 կարգանոց։ Հրամանների խումբը, որ կարող է կատարել պրոցեսորը, կոչվում է պրոցեսորի հրամանների համակարգ։ Եթե երկու պրոցեսոր ունեն հրամանների նույն համակարգը, ապա նրանք կոչվում են համատեղելի։ Սահմանափակ համատեղելիություն ունեցող պրեցեսորների խումբը կազմում է պրոցեսորների ընտանիք, համատեղելիություն վերևից ներքև։ Օրինակ Intel 286, 386, 486 և այլն։ Նորերը հասկանում են հներին։ Պրոցեսորի հիմնական բնութագրիչ պարամետրերն են. կարգայնությունը - քանի բիթ տվյալ կարող է ընդունել և մշակել ռեգիստրում միաժամանակ (32, 64, 128)։ Պրոցեսորի աշխատանքը կատարվում է նույն տակտային սկզբունքով, ինչպես ժամացույցներում։ Յուրաքանչյուր հրամանի կատարում որոշակի քանակությամբ տակտեր է զբաղեցնում։ Համակարգչի մեջ տակտային ազդանշան ծնվում է հատուկ միկրոսխեմայի միջոցով, որը չիփսեթի կազմում է։ Ինչքան մեծ է պրոցեսոր մտնող տակտերի հաճախությունը, այնքան մեծ է նրա արտադրողականությունը։ Սա բնութագրում է աշխատանքի տակտային հաճախությունը։ Մայր պլատան չի կարող աշխատել նույնքան մեծ հաճախությամբ, ինչ որ պրոցեսորը, ուստի պրոցեսորում կատարվում է հաճախության ներքին բազմապատկում ինչ-որ գործակցով՝ 3, 3.5, 4։ Հաճախության ներքին բազմապատկման գործակիցն էլ հանդիսանում է պրոցեսորի հաջորդ բնուրագրիչ պարամետրը։ Պրոցեսորի մյուս բնութագրիչ պարամետրը քեշ հիշողության չափն է։ Պրոցեսորի ներսում տվյալների փոխանակումը ավելի արագ է կատարվում, քան այլ սարքավորումների հետ, օրինակ օպերատիվ հիշողության հետ։ Որպեսզի պակասեցվի օպերատիվ հիշողություն դիմելու քանակը, պրոցեսորի ներսում ստեղծվում է բուֆերային տիրույթ - քեշ հիշողություն՝ գերօպերատիվ հիշողություն։ Երբ պրոցեսորին տվյալ է պետք, այն սկզբում դիմում է քեշ հիշողությանը, այնտեղ չգտնելու դեպքում արդեն՝ օպերատիվ հիշողություն։ Հաջողված դիմումները կոչվում են «քեշի մեջ ընկնել»։ Ինչքան մեծ են նրա չափերը, այնքան մեծ է հաջողված դիմումների քանակը։ Ժամանակակից պրոցեսորները բավականաչափ փոքր են, ուղղանկյուն (հաճախ քառակուսի) և ունեն բազմակի մետաղական միացություններ։ Պրոցեսորները, որոնք կատարում են այս տիպի սարքավորումներին բնորոշ բոլոր գործողությունները և իրականացված են միկրոսխեմայի տեսքով կոչվում են միկրոպրոցեսորներ։
Socket Պրոցեսորի (CPU) տեղադրելու տեղն է մայր պլատայի վրա։ Տարբերվում է ոտքերի քանակով։ Օրինակ, socket 478, socket 939, socket AM/AM2 և այլ։ Պրոցեսորները համատեղելի են միայն նույնատիպ socket ունեցող մայրական պլատայի (motherboard) հետ։
Intel Celeron Intel կորպորացիայի կողմից ստեղծված Pentium բռենդի պրոցեսորների թույլ տարբերակն է։ Արտադրվել են 266 Mhz-ից մինչև 2800 Mhz հաճախություններով, տարբեր socket–ների համար (socket478, FC-PGA2, PPGA, …), տարբեր տեխ. պրոցեսներով (250 nm – 130 nm), շինայի արագությունները (bus speed) 66-400 Mhz.։ Այս պրոցեսորները 32-բիթային են։ Ամենաարագագործ պրոցեսորներն են՝ socket 478 - Intel Celeron 2,8 Ghz (400Mhz (bus), 128 Kb Cache), socket LGA775 - Celeron D365 3.6 Ghz (533Mhz (bus), 256Kb Cache) ։ Ունեն ցածր արտադրողականություն։ Արտադրությունից դուրս են մղվել 2006 թվականի հունվարին և 2007 թ. նոյեմբերին համապատասխանաբար։
Intel Celeron D Intel կորպորացիայի կողմից ստեղծված Pentium բռենդի պրոցեսորների չորրորդ սերնդի թույլ տարբերակն է։ Ունեն 775 հենք։ Արտադրողականությունը գերազնցում է Celeron բռենդի մնացած բոլոր պրոցեսսորներին։ Արտադրվել են 2,13 Ghz-ից մինչև 3.6 Ghz հաճախություններով, սկզբից socket 478-ի, հետո socket LGA775-ի համար, 90 nm տեխ. պրոցեսներով, շինայի արագությունը (bus speed) 533 Mhz.։ Նշման թվերը՝ 310-ից 365։ Այս պրոցեսորները 32-բիթային են։ Ամենաարագագործ պրոցեսորն է Intel Celeron D 365, 3,6 Ghz, 533Mhz (bus), 512 Kb Cache, socket LGA775։ Արտադրությունից դուրս են եկել։ Ներկայումս արտադրվում է նոր Celeron D պրոցեսոր Intel Core2Duo 65 nm տեխնոլոգիայի հիման վրա, որոնք մրցում են իրենց արտադրողականությամբ նույնիսկ Pentium 4 սերնդի հետ։ Նշվում են որպես Celeron 420, 430, 440 - 2.0 GHz (800 MHz (bus) 512Kb, socket LGA775)։ 2008 թ. փետրվարի 23-ից արտադրվում է նաև երկբջիջ Celeron (Dual Core) E1200, E1300, E1400 - 2.0 GHz (800 MHz (bus) 2*256Kb, socket LGA775) մոդելները, որոնք ըստ տեստերի շատ քիչ են զիչում Intel Dual Core սերիայի պրոցեսորներին, զգալի գերազանցելով P4 պրոցեսորներին։
Intel Pentium 4 Intel կորպորացիայի կողմից ստեղծված Pentium բռենդի պրոցեսորների չորրորդ սերունդը։ Ունի տարբեր ենթասերունդներ։ Արտադրվել են 1,3 Ghz-ից մինչև 3,8 Ghz հաճախություններով, LGA775, socket478 և socket423 socket–ների համար, տարբեր տեխ. պրոցեսներով (180 nm – 90 nm), շինայի արագությունները (bus speed) 400/533/800 Mhz.։ Նշման թվերը՝ 505-ից 672։ Այս պրոցեսորները արտադրվել են 32 բիթային տարբերակով (վերջինները՝ 64bit)։ Ամենաարագագործ պրոցեսորներից մեկն է Intel Pentium 4 670 3,8 Ghz, 800Mhz (bus), 2 Mb Cache, socket LGA775։ Ներկա պահին արտադրությունից դուրս է հանվել ցածր արտադրողականության պատճառով։ Արտադրվել են P4 պրոցեսորները երեք սերնդով՝ ա. Intel կորպորացիայի կողմից ստեղծված Pentium բռենդի Northwood սերիայի պրոցեսորները ունեն 478 ոտք։ Հիմնական պարամետրերն են՝ 333 MHz-ից 533 MHz շինայի արագության, 512Kb L2 քեշ, 32 բիտ)։ Արտադրությունից դուրս են մղվել 2003 թվականին։ բ. Intel կորպորացիայի կողմից ստեղծված Pentium բռենդի Prescott սերիայի պրոցեսորները ունեն 478 և LGA 775 ոտք։ Հիմնական պարամետրերն են՝ 533 MHz-ից 800 MHz շինայի արագություն, 1024-2048Kb L2 քեշ, 32-64 բիտ, տեխ. պրոցեսը (90 nm)։ 478 socket-ը արտադրությունից դուրս են մղվել 2006 թվականի հունվարին։ Որոշ դեպքերում LGA 775s պրոցեսորները անվանվում են Pentium 5, չնայած, օֆիցիալ P5 պրոցեսոր չի արտադրվել։ գ. Intel կորպորացիայի կողմից ստեղծված Pentium բռենդի Pentium D (Dual Core) պրոցեսորները երկբջիջ են, մեկ կրիստալի վրա տեղաբաշխված է երկու պրոցեսոր։ Ունեն 775 հենք։ Արտադրվել են 2,66 Ghz-ից մինչև 3,6 Ghz հաճախություններով, LGA775 socket–ի համար, 90 nm և 65 nm տեխ. պրոցեսներով, շինայի արագությունները (bus speed) 533/800 Mhz.։ Նշման թվերը՝ 805-ից 960։ Այս պրոցեսորները 32 և 64 -բիթային են։ Ամենաարագագործ պրոցեսորն ն է Intel Pentium D 960 3,6 Ghz, 800Mhz (bus), 4 (2x2) Mb Cache, socket LGA775։
Intel Dual Core Intel կորպորացիայի կողմից Centrino տեխնոլոգիայի հիմքի վրա ստեղծված պրոցեսորների նոր սերունդ։ Երկբջիջ են, մեկ կրիստալի վրա տեղաբաշխված է երկու պրոցեսոր։ Ունեն 775 հենք։ Արտադրվում են 1,6 Ghz-ից մինչև 2.6 Ghz հաճախություններով, LGA775 socket–ի համար, 65 nm տեխ. պրոցեսներով, շինայի արագությունները (bus speed) 800 Mhz.։ Նշման թվերը՝ Е2140-ից Е2220։ Այս պրոցեսորները 64-բիթային են։ L2 քեշը ընդամենը 1MB է (2*512Kb), բայց L1 քեշը մեծ է՝ 128Kb (2*64Kb)։ Չնայած ցածր արագությունների տեստերի ժամանակ ցույց են տալիս բավականին բարձր արդյունավետություն։
Intel Core 2 Duo Intel կորպորացիայի կողմից Centrino տեխնոլոգիայի հիմքի վրա ստեղծված պրոցեսորների նոր սերունդ։ Երկբջիջ կամ քառաբջիջ են, մեկ կրիստալի վրա տեղաբաշխված է երկու կամ չորս պրոցեսոր։ Ունեն 775 հենք։ Արտադրվում են 1,8 Ghz-ից մինչև 3.3 Ghz հաճախություններով, LGA775 socket–ի համար, 65 և 45 nm տեխ. պրոցեսներով, շինայի արագությունները (bus speed) 800/1066/1333/1600 Mhz.։ Նշման թվերը՝ Е4300-ից QX9770։ Այս պրոցեսորները 64-բիթային են։ Ներկա ժամանակ ամենաարագագործ պրոցեսորն է ըստ տեստերի Intel Core 2 Quad QX9770 3.2 Ghz, 1600Mhz (bus), 12 (4x2) Mb Cache, 45 nm Yorkfield Quad Core Extension
Պրոցեսորների ստեղծման պատմություն։ IBM ֆիրմայի առաջին IBM PC համակարգչում օգտագործված էր INTEL 8088 պրոցեսորը։ 1982-ին այդ համակարգիչը համալրվեց կոշտ սկավառակով ու նոր արտադրատեսակը կոչվեց PC XT։ Համակարգչի հետագա զարգացումն ու ստեղծումը պայմանավորված էր INTEL պրոցեսորների թողարկումներով։
1984 թ, համակարգիչ PC AT, Intel 80286 պրոցեսորի հիման վրա,
1987 թ, համակարգիչ PC 386, Intel 80386 պրոցեսորի հիման վրա,
1989 թ, համակարգիչ PC 486, Intel 80486 պրոցեսորի հիման վրա,
1994 թ, համակարգիչ Pentium, Intel Pentium պրոցեսորի հիման վրա,
1996 թ, համակարգիչ Pentium Pro, Intel Pentium Pro պրոցեսորի հիման վրա,
1997 թ, համակարգիչ Pentium 2, Intel Pentium 2 պրոցեսորի հիման վրա,
1999 թ, համակարգիչ Pentium 3, Intel Pentium պրոցեսորի հիման վրա,
2000 թ, համակարգիչ Pentium 4, Intel Pentium 4 պրոցեսորի հիման վրա։
Առ այսօր, համակարգիչը անընդհատ կատարելագործվում է, ենթարկվում տեխնիկական և ֆունկցիոնալ փոփոխությունների։

Քամին ու Ծաղիկը (առակ)

 Քամին հանդիպեց մի շատ գեղեցիկ Ծաղկի և սիրահարվեց նրան: Մինչ նա քնքշորեն շոյում էր Ծաղկին, վերջինս էլ ավելի մեծ սիրով  էր պատասխանու...