
Գործողությունները տեղի են ունենում 18-րդ դարի 20-ական թվականներին: Վեպը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը, որը կոչվում է «Փշրված շղթաներ», հաղորդում է հայ-ռուսականդիվանագիտական հարաբերությունների, ռուսական բանակիԿասպիական արշավանքի կազմակերպման և հետաձգման մասին: Հետաձգման պատճառ են դառնում Ֆրանսիայի, Անգլիայի ևՀոլանդիայի քաղաքական խարդավանքները:
Նկարագրվում են Երևանի պաշարումն ու անկումը և ԱրցախիՎարանդա գավառում թուրքական զորքերի ոչնչացումը: Վերջինտեսարանում հայոց սպարապետ Դավիթ Բեկը տեղեկանում էԿոստանդնուպոլսում կնքված ռուս-թուրքական համաձայնագրի մասին, որով ռուսների օգնությանհետ կապված բոլոր հույսերն ի դերև են ելնում:
Երկրորդ գիրքը կոչվում է «Ճանապարհ հայոց»: Դավիթ Բեկը գժտվում է Մխիթար Սպարապետիհետ: Բեկը հակված է խաղաղ դաշն կնքել պարսիկների հետ և միավորվել ընդհանուր թշնամու՝ թուրքերի դեմ, իսկ Մխիթարը դա ամոթալի գործարք է համարում: Երկու զորավարները հաշտվում են Մարաղայի դաշտում հայերի տարած հաղթանակից հետո, որին հաջորդում է ճակատամարտումծանր վիրավորված Դավիթ Բեկի մահը:
Սուլթան Ահմեդին հպատակվել ցանկացող հայ դավադիրների մի խումբ Տեր-Ավետիսիհամաձայնությամբ հանձնում է Հալիձորի բերդը՝ հավատալով թուրք փաշայի այն խոսքին, թեհայերը, անձնատուր լինելու դեպքում կկարողանան փրկել իրենց կյանքը: Դա սոսկ թրքական սուտ երդում է: Խելագարության հասած հազարապետը զղջում է: Նա պատգամում է. «Չհավատա´քթուրքին, հայե´ր… Այսօր, վաղը և հավիտյան հավիտենից»:
Որոշ ժամանակ անց Մխիթարն իր զինակիցների ու Վայոց Ձորում եղած զորքի հետ ազատագրում էսովի մատնված Հալիձորը, Ագուլիսը և Նախիջևանը: Սակայն Արցախ արշավելու նախօրեին հայդավաճանները սպանում են սպարապետին և նրա գլուխը ուղարկում են Թավրիզ՝ Աբդուլլահփաշային:
Փաշան զարմանում է. «Էլ ինչո՞ւ են հայերն ազատության ձգտում, երբ իրենց ազատությունն իրենք ենսպանում»: Նա արժանին է մատուցում դավաճաններին և սպանել է տալիս նրանց՝ ասելով. «Դուքհավատարիմ չեք կարող լինել ոչ մի թագավորի, որովհետև ձեր թագավորին մատնեցիք մահու»:
Վեպը ծաղրում է հոգևորականներին: Նրանք հաճախ հիշատակվում են որպես «ագռավակերպներ» կամ «վանքի առնետներ»: «Էջմիածինը միայն իր ոսկե խաչերի մասին է մտածում», իսկ «կաթողիկոսըԹավրիզից վերադարձել է Էջմիածին, որովհետև սուլթանից հրաման կա, որ թուրքերը ձեռք չտանվանքին ու կաթողիկոսին»: Երևանն ընկել է, և միայն Սյունիքն ու Արցախն են փակում թուրքերիճանապարհը դեպի Դերբենտ և Բաքու, իսկ «վեհափառը խնդրում է գնալ Աբդուլլահ փաշայի ոտքն ուերկրպագություն մատուցել նրան, որովհետև ով գնում է սերասակյարին հպատակվելու, նա սիրովընդունում է նրան, մեծամեծ ընծաներով հարգում ու պատվում է և թողնում, որ նա իշխանություն անիիր աշխարհում»: Մինչդեռ Դավիթ Բեկը լավ գիտեր, որ «այն երկիրը, որի ձեռքին սրի փոխարեն խաչնէ, կկործանվի»:
Հայաստանը Եվրոպայի ձեռքին խաղալիք է: Հայաստանը խաղաթուղթ է, որը հարմար պահի կարող է ստիպել Թուրքիային գնալ տարածքային զիջումների: Ինքը Թուրքիան դիտվում է որպեստարածաշրջանում հավասարակշռություն ստեղծող տերություն, որը կոչված է զսպելու ռուսներին և պաշտպանելու Արևելքում Եվրոպայի շահերը:
Միայն մեկ դար անց ռուս-թուրքական արյունալի պատերազմների արդյունքում ԱրևելյանՀայաստանը կմիանա Ռուսաստանին:
Комментариев нет:
Отправить комментарий