пятница, 1 апреля 2016 г.

Հին Հունաստան

Հունաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում։ Բնակչությունը զբաղվել է պարզ հողագործությամբ և անասնապահությամբ, վարել նստակյաց կյանք։ Բրոնզե գործիքների օգտագործումը նպաստել է արտադրողական ուժերի զարգացմանը։ Զարգացել է գյուղատնտեսությունը, արհեստները, մշակույթը, շինարարությունը։ Երկաթե դարը մեծ ազդեցություն ունեցավ տնտեսության, արհեստների զարգացման վրա։ Լայն տարածում գտավ ստրկատիրական աշխատանքի շահագործումը։Զարգացման վաղ փուլերում հին հունական դիցաբանական կերպարները հրեշակերպ էին և տգեղ, այսինքն՝ դիցաբանությանը հատուկ էր քթոնականությունը։ Աստիճանաբար ձևավորվում է օլիմպոսյան դիցաբանությունը, որն առավելապես զարգանում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ Աստվածներից յուրաքանչյուրը օժտված է խիստ որոշակի ֆունկցիաներով և ենթարկվում է գլխավոր աստծուն։ Օլիմպոսյան դիցաբանությանը հատուկ է խիստ արտահայտված մարդակերպությունը։ Երևան են գալիս նաև հերոսների մասին առասպելները։ Հետագայում աստվածները զրկվում են մարդակերպ որակներից և պատկերվում են ավելի վերացական։ Դիցաբանության զարգացմանը զուգընթաց ձևավորվում է հունական կրոնը՝ ամրացված պաշտամունքների և ծեսերի համակարգով։ Պաշտամունքը հիմնականում հանգում էր զոհաբերությունների և աղոթքների, որոնք որպես կանոն կատարվում էին այս կամ այն աստվածությանը նվիրված տաճարում։ Հարյուրամյակների ընթացքում հույներն ստեղծեցին մի համապարփակ մշակույթ, որը նպատակ ուներ բացատրել թե' Տիեզերքը, թե'մարդուն։ Դրա հիմնարար արդյունքները կազմում են արդի եվրոպական մշակույթի միջուկը։ Հույները հեռացան աշխարհի առասպելաբանական պատկերագրումից և հանգեցին դրա խորքային իրողությունների բացահայտմանն ու բացատրմանը։ Եվ ստեղծեցին իմաստասիրությունը, թատրոնը, գեղագիտությունը, ֆիզիկան, տրամաբանությունը, ճարտասանությունը, քաղաքագիտությունը, բժշկագիտությունը։ Տրամաբանական մտքի տեսանկյունից սկսեցին վերաիմաստավորվել նաև ավանդական կրոնական պատկերացումները։ Գրականությունը և թատրոնը ձևավորվել են հնագույն առասպելների և ասքերի հիման վրա։ Դրանք կազմում են աստվածներին և հերոսներին նվիրված շարքեր։ Մեծ տարածում ուներ այն շարքերը, որը պատմում էր Տրոյա քառաքի դեմ աքայացիների մղած տասնամյա պատերազմի մասին։ Դահետագայում մշակել է Հոմերոսը՝ Ք.ա. vll դ. վիպասաց-բանաստեղծը։ Եվծնունդ են առել «Իլիական» ու «Ոդիսական» պոեմները, որոնք համաշխարհային գրականության գլուխգործոցներ են։

Комментариев нет:

Отправить комментарий

Քամին ու Ծաղիկը (առակ)

 Քամին հանդիպեց մի շատ գեղեցիկ Ծաղկի և սիրահարվեց նրան: Մինչ նա քնքշորեն շոյում էր Ծաղկին, վերջինս էլ ավելի մեծ սիրով  էր պատասխանու...