четверг, 12 мая 2016 г.

կարմիր գիրք կենդանիներ (Գորշ արջ)

Գորշ արջ  կաթնասունների ընտանիքի գիշատիչ կենդանի։ Հայաստանում տարածված է ՍյունիքիՎայոց ձորիԿոտայքիԱրարատիՏավուշի, Լոռու մարգերում։ Բնակվում է հիմնականում անտառներում, սակայն հանդիպում է նաև ժայռերի ու կիրճերի քարակույտերում, քարանձավներում, թփուտներում։ Ձմռանը քուն է մտնում (կան անհատներ, որոնք թափառում են մինչև գարուն) որջում (յուրաքանչյուրում՝ 1 արջ, իսկ մայրը՝ ձագերի հետ), որի ցամքարը պատրաստում է չոր ճյուղերից ու տերևներից։ Հայաստանում տարածված գիշատիչներից ամենախոշորն է։

Արտաքին կառուցվածք

Մարմնի երկարությունը 200 սմ է, կենդանու զանգվածը՝ 190-300 կգ։ Գլուխը լայն է, դունչն ու պոչը՝ կարճ, ականջները՝ փոքր։ Ոտքերն ամուր են՝ զինված մեծ ու կեռ, գորշ ճանկերով։ Ունի լավ զարգացած հոտառություն, թույլ տեսողություն։

Սննդառություն

Սնվում է մանր ու խոշոր կաթնասուններով, լեշերով, ձկներով, միջատներով ու դրանց թրթուրներով, հատապտուղներով, մրգերով, խոտաբույսերով, երբեմն հարձակվում են ընտանի կենդանիների վրա։ Կտղուցը հունիս-հուլիսին է։

Բազմացում և զարգացում

Հղիությունը տևում է 7 ամիս։ Ծինը տեղի է ունենում ձմռանը՝ որջում։ Ունենում են 1-2 (երբեմն՝ 6) ձագ, որոնք կաթով կերակրվում են 5 ամիս և 1 տարուց ավելի մնում մոր մոտ։ Սեռահասուն են դառնում 3 տարեկանում։ Մազափոխվում են ապրիլ-հունիսին։ Ապրում են 30-40 տարի։ Ունեն համեղ միս։ Ճարպն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ։
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Комментариев нет:

Отправить комментарий

Քամին ու Ծաղիկը (առակ)

 Քամին հանդիպեց մի շատ գեղեցիկ Ծաղկի և սիրահարվեց նրան: Մինչ նա քնքշորեն շոյում էր Ծաղկին, վերջինս էլ ավելի մեծ սիրով  էր պատասխանու...