понедельник, 1 февраля 2016 г.

Կարեն Դեմիրճյան

karen-demirchyan1
Կարեն Դեմիրճյանը ծնվել է 1932թ. ապրիլի 17-ին Երևան քաղաքում:1954թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը: 1954-58թթ. աշխատել է Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում կոնստրուկտորական խմբի ղեկավար: 1958թ. ընտրվել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի կուսակցական կոմիտեի քարտուղար: 1959-61թթ. սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցում: 1962թ.-ից աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի տնօրեն:
1966թ. ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի քարտուղար, 1971թ.` 2-րդ քարտուղար, 1972թ.` ՀԿԿ ԿԿ քարտուղար: 1974թ. նոյեմբերից մինչև 1988թ. մայիս եղել է ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղար: 1991-99թթ. եղել է Հայէլեկտրամեքենա գիտարտադրական միավորման գլխավոր տնօրեն: 1998 թ. առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: 1999թ. մայիսին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ: 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում նիստի ժամանակ դարձել է ահաբեկչության զոհ: 1974թ. սկսած բազմիցս ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, ԽՄԿԿ կենտկոմի անդամ, ԽՍՀՄ IX-XI գումարումների և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
Պարգեւատրվել է ԽՍՀՄ Լենինի Աշխատանքային Կարմիր դրոշի Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, խորհրդային եւ այլ երկրների կառավարական պարգեւներով: Նրա անունով է անվանակոչվել Երեւանի մետրոպոլիտենը, մարզահամերգային համալիրը, փողոցներ ՀՀ քաղաքներում: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 27.12.1999):

Комментариев нет:

Отправить комментарий

Micro hydro

Միկրո հիդրոդը հիդրոէլեկտրակայանի մի տեսակ է, որը սովորաբար արտադրում է 5 կՎտ-ից մինչեւ 100 կՎտ էլեկտրաէներգիա, օգտագործելով ջրի բնական հոսք...