понедельник, 1 февраля 2016 г.

Մոնթե Մելքոնյան (Ավո)

monte
Մոնթե Մոլքոնյանը ծնվել է նոյեմբերի 25-ին 1957թվականին , Վիզալիայում:Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար,ՀԱՀԳԲ-ի նախկին անդամ, Լիբանանի քաղաքական պատերազմի ևԻրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից: Հայրենանվեր գործունեության համար արժանացել է Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոսի կոչման։

Արցախյան ազատամարտ

1989թ.-ին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991թ.-ին կեղծ անձնագրով գալիսՀայաստանի Հանրապետության, որտեղ արդեն սկսվել էր հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է «Հայներասերների» ջոկատը։ Երևանում յոթ ամիս աշխատում էԳիտությունների ակադեմիայում գրելով և հրատարակելով «Հայաստանը եւ հարևանները» գիրքը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո անվանումը։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992թ.-ին ստանձնում է Մարտոունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:

ՀՀ պաշտոնական տեղեկատվության համաձայն Մոնթեն սպանվել է 1993թ.-ի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։

Комментариев нет:

Отправить комментарий

Քամին ու Ծաղիկը (առակ)

 Քամին հանդիպեց մի շատ գեղեցիկ Ծաղկի և սիրահարվեց նրան: Մինչ նա քնքշորեն շոյում էր Ծաղկին, վերջինս էլ ավելի մեծ սիրով  էր պատասխանու...