суббота, 3 сентября 2016 г.

1984-1994։ Վինդոուզ և օֆիս

1984 թվականին IBM ընկերության հետ համատեղ նոր OS/2 ծրագրային ապահովում մշակելու ընթացքում 1985 թվականինոյեմբերի 20-ին Microsoft ընկերությունը թողարկեց Microsoft Windows օպերացիոն համակարգը՝ MS-DOS համակարգի գրաֆիկական հավելումը։ Microsoft ընկերությունը 1986 թվականի փետրվարի 26-ին իր գրասենյակը տեղափոխեց Ռեդմոնդ ևմարտի 13-ին ընկերությունն ստացավ հանրային ճանաչում։[6] Բաժնետոմսերի երաշխավորված աճը թույլ էր տալու ընկերությունից ունենալ 4 միլիարդատեր և 12,000 միլիոնատեր։[7]
1990 թվականին, IBM ընկերության հետ համագործակցության պատճառով, առևտրի համերկրային հանձնաժողովը ուշադրությունը սևեռել էր Microsoft ընկերության վրա՝ ենթադրելով դրա կործանումը։ Սա դարձավ ԱՄՆ կառավարության և ընկերության միջև տասնամյակ տևած բախումների սկիզբը։[8]
Microsoft ընկերությունը 1987 թվականի ապրիլի 2-ին[9] սարքավորումներ արտադրողների համար թողարկում է OS/2-ի իր տարբերակը, մինչդեռ ընկերությունը աշխատում էր նաև 32 բիթ օպերացիոն համակարգի՝ Microsoft Windows NT մշակման վրա՝ օգտագործելով OS/2 գաղափարները։ 1993 թվականի հուլիսի 21-ին այն մոդուլյար կերնելի և Win32 ծրագրավորման միջերեսի հետ ներկայացվեց, ինչև հնրավորություն տվեց տեղափոխելու 16 բիթ ծրագրերը ավելի հեշտությամբ։ Երբ Microsoft ընկերությունը հայտնեց IBM-ին NT օպերացիոն համակարգի մասին, OS/2 գործընկերությունը վատթարացավ։[10]
1990 թվականին Microsoft ընկերությունը ներկայացրեց իր Microsoft Office գրասենյակային փաթեթը։ Փաթեթը ներառում էր առանձին ծրագրեր, ինչպիսիք են Microsoft Word ևMicrosoft Excel։ Մայիսի 22-ին մայքրոսոֆթը թողարկեց Windows 3.0 օպերացիոն համակարգը՝ օգտագործողի գրաֆիկակական հղկված միջերեսով, Intel 386 պրոցեսորի համար պաշտպանության բարելավված հնարավորություններ։[11] Ե՛վ Office ծրագրային փաթեթը, և՛ Windows օպերացիոն համակարգը իրենց բնագավառներում դարձան գերակշռող։[12][13] Word ծրագրի մրցակից Novell ծրագիրը 1984-1986 թվականներին հայց է ներկայացրել՝ պնդելով, որ Microsoft-ը կիրառական ծրագրերի ինտերֆեյսից մի մաս բաց է թողնվել, որպեսզի ստեղծվի մրցակցություն։[14]
1994 թվականի հուլիսի 27-ին ԱՄՆ արդարադատության պետդեպարտամենտի մենաշնորհության դեմ պայքարի բաժնի տարածած հայտարարությունում ասվում է․ «սկսած 1988թվականից մինչև 1994 թվականի հուլիսի 15-ը Microsoft ընկերությունը ներգրավվել է տարբեր սարքավորուներ արտադրողների՝ մշակելու հակահամագործակցային «մեկական պրոցեսորի» համար նախատեսված արտոնագրեր»։
«Մեկական պրոցեսորի» համար նախատեսված արտոնագրի շրջանակներում սարքավորումներ արտադրող ընկերությունները, որոնք վաճառում են կոնկրետ միկրոպրոցեսորներով համակարգիչներ, անկախ նրանից, թե տվյալ արտադրողը սարքը վաճառում է Microsoft օպերացիոն համակարգով, թե՝ ոչ, Microsoft ընկերությանը յուրաքանչյուր համակարգչի համար վճարում է հեղինակային իրավունքների վճար։ Սրա արդյունքում հեղինակային իրավունքների համար Մայքրոսոֆթ ընկերությանը վճարվում է հեղինակային իրավունքների համար գումար, եթե անգամ ընկերության ոչ մի ծրագիր չի օգտագործվում։ Սա հանդիսանում է տույժ կամ հարկ մրցակից օպերացիոն համակարգեր օգտագործելու համար։ Սկսած 1988 թվականից՝ Մայքրոսոֆթի «Մեկական պրոցեսորի» համար նախատեսված արտոնագրի օգտագործումը ավելացել է;

Комментариев нет:

Отправить комментарий

Քամին ու Ծաղիկը (առակ)

 Քամին հանդիպեց մի շատ գեղեցիկ Ծաղկի և սիրահարվեց նրան: Մինչ նա քնքշորեն շոյում էր Ծաղկին, վերջինս էլ ավելի մեծ սիրով  էր պատասխանու...