суббота, 3 сентября 2016 г.

Սկայպ

Սկայպը մասնավոր ծրագիր է, որը հնարավորություն է տալիս օգտագործողներին հեռաձայնել միմյանց համացանցի օգնությամբ։ Զանգերը Սկայպից օգտվողների միջև անվճար է, մինչդեռ զանգերը դեպի ֆիքս և բջջային հեռախոսներ վճարովի են։ Հավելյալ ֆունկցիաներն իրենց մեջ ընդգրկում են ակնթարթային հաղորդագրությունը (չատ), փաստաթղթերի փոխանցումը և խորհրդաժողովի անցկացումը։
Այն մշակվել է Էստոնացի ծրագրավորողներ Ահտի Հեյնլա-ի, Պրիիթ Կասեսալու-ի և Յան Թալին-ի կողմից՝[9] Kazaa-ի և Venice Project-ի (որն հետագայում վերանվանվեց Joost) ձեռներեցներ Նիկլաս Զենսթրոմի և Ջենուս Ֆրիսի համար։ Երեք էստոնացիները նաև համարվում են Kazaa ծրագրի հիմնադիրները։

Գործողությունները

Այն հնարավորություն է տալիս անվճար հեռախոսային կապ հաստատել բացառապես երկու համակարգիչների և տերմինալների միջև, որոնք ունեն Սկայպ և միացված են համացանցին, ունեն խոսափող ու բարձրախոսականջակալներ կամ USB-ով հեռախոս, որոնք միացված են համակարգչին։ Այն ունի նաև արագ հաղորդագրության՝ ակնթարթային հաղորդագրության հնարավորություն, որը թույլ է տալիս օգտագործողներին հաղորդակցվել տեքստերի միջոցով և միմյանց փոխանցել տարբեր փաստաթղթեր։
Սկայպը միաժամանակ հնարավորություն է տալիս վճարովի հեռախոսակապ հաստատել ֆիքս և բջջային հեռախոսների հետ և վերջերս առաջարկում նաև ընդունել հեռախոսազանգեր ֆիքս և բջջային հեռախոսներից, սակայն դեռևս մի քանի երկրներում։
Խորհրդաժողովի անցկացումը հնարավոր դարձավ 2006-ի հունվարից և Windows-ի համար Skype v2-ի դուրս գալուց հետո։
Սկայպը դարձել է համակարգչի միջոցով ամենաշատ օգտագործվող ձայնային հաղորդակցման ծառայություններից մեկը, որը հավասարազոր է Windows Live Messenger-ին, չնայած որ առաջացնում է փոխադարձ խնդիրներ (ծրագրի և բանաձևի փոխադարձ մենաշնորհ) և վստահության մտահոգություն (անորոշ անվտանգություն, էականորեն անճշտելի)։
2008-ի փետրվարից Սկայպի մի տարբերակ էլ հավասարապես հասանելի է Playstation Portable համակարգչի վրա, և 2009-ի մարտի 23-ից՝ նաև Apple-ի iPhone-ի վրա։

Գործելակերպի սկզբունքը

Սկայպն օգտագործում է P2P VoIP տեխնոլոգիան, որը հանդիսանում է peer-to-peer-ի (փոստ առ փոստ) և VoIP-ի (ձայն IP-ի վրա) համադրությունը՝ Սկայպի մյուս օգտագործողների հետ կապ հաստատելու և միևնույն նպատակով օգտագործվող տեղեկատվությունը կիսելու համար։ Նրանք միաժամանակ հնարավորություն են տալիս անվտանգության սարքի հետևում գտնվող օգտագործողներին կապ հաստատել միմյանց միջև։ Մուտք TCP-ին 1024-ից բարձր բոլոր ուղղություններով կամ դեպի 80-րդ պորտը, պարտադիր է։ Ձայնային բարձր որակ ունենալու համար նախընտրելի է օգտագործել Սկայպի ընտրություններում տրված պորտը։ Բայց քանի որ ինֆորմացիայի հոսքը ծածկագրված է, դժվար է հասկանալ թե ինչպիսի տեղեկություններ են փոխանցվում Սկայպ օգտագործողի համակարգիչ, որն էլ առաջացնում է անվտանգության հետ կապված խնդիրներ։
Այս ծրագիրն աշխատում է Microsoft Windows-ի ներքո, ինչպես նաև GNU/Linux (x86-ի վրա), Mac OS X և Pocket PC համակարգերով։ Այն օգտագործում է TCP և UDP բանաձևերը և թույլ տալիս կազմակերպել ձայնային կոնֆերանսներ մինչև հարյուր հոգու մասնակցությամբ։
Windows օգտագործող փոխշփումը վերամշակվել է Pascal Object Delphi Win32 հետ, Լինուքս տարբերակը՝ C++ Qt հետ, իսկ Mac OS X-ը Objective-C-ի Cocoa հետ։
Սկայպը ստեղծեց մի հակասություն, քանի որ օգտագործեց ոչ օրինաչափ և մասնավոր բանաձև, որը արգելք է հանդիսանում փոխազդեցությանը, որն էլ համացանցի հաջողության մասն է կազմում և գործում բաց հաղորդակցման ստանդարտների վրա՝ թույլ տալով բոլորին կապի մեջ լինել՝ օգտագործելով տարբեր, բայց համապատասխան ծրագրերի գրառումները։
P2P VoIP տեխնոլոգիան ներկայացրեց բոլոր ապացույցները տեխնիկական և կոմերցիոն տեսանկյունից, IETF հասատատությունը սահմանեց մի օրինաչափություն (անգլերենով) այդ թեմայի վերաբերյալ, այն է՝ Session Initiation Protocol (հապավումը՝ SIP) ։

Հաղորդակցության անվտանգություն

  • Սկայպի տվյալների ամբողջ ընթացքը ծածկագրված է։
  • Սկայպը հավակնում է օգտագործել ծածկագրության հայտնի ալգորիթմները, որոնց դժվար է կոտրել։
  • Օգտագործողին հասանելի չեն ծածկագրման պարամետրերը և հետևաբար նա չի կարող տեխնիկական որոշումներ կայացնել, որոնք վերաբերվում են հանրային բանալիներով ենթակառուցվածքին։
Ծածկագրման նպատակներից մեկն էլ անվտանգության հարցերի առաջ քաշելն է՝ հաղորդակցման նպատակով, որոնք փոխ առ փոխ աշխատում են այլ օգտագործողների կողմից։
Հաղորդակցությունների ծածկագրումը մի թեմա է, որը հետաքրքրություն է առաջացրել օգտագործողների շրջանում։

Комментариев нет:

Отправить комментарий

Քամին ու Ծաղիկը (առակ)

 Քամին հանդիպեց մի շատ գեղեցիկ Ծաղկի և սիրահարվեց նրան: Մինչ նա քնքշորեն շոյում էր Ծաղկին, վերջինս էլ ավելի մեծ սիրով  էր պատասխանու...