суббота, 3 сентября 2016 г.

Մայքրոսոֆթ

Մայքրոսոֆթ կորպորացիա (անգլ.՝ Microsoft Corporation), ամերիկյան համաշխարհային կորպորացիա, որը զբաղվում է զանազան թվային սարքերի համար ծրագրային ապահովման մշակմամբ, արտադրությամբ, լիցենզավորմամբ և սպասարկամամբ։ Գլխամասը գտնվում է Ռեդմոնդում, ԱՄՆ։ Մայքրոսոֆթի ամենաեկամտաբեր ծրագրային միջոցներն են՝Մայքրոսոֆթ Վինդոուզ շարքի օպերացիոն համակարգերը և Microsoft Office ծրագրային փաթեթը։
Հիմնվել է 1975 թ. Բիլ Գեյթսի և Պոլ Ալենի կողմից, որոնք այդ ժամանակ ուսանողներ էին։ Ընկերության անվանումը եկել է անգլերեն MICROcomputer SOFTware (ծրագրային ապահովում միկրոհամակարգիչների համար)։
Ամեն ինչ սկսվեց 1975 թ., երբ Պոլ Ալլենը և Բիլլ Գեյթսը, կարդալով 1975 թ. հունվարի 1-ին թողարկված Popular Electronics թերթի Altair 8000 անձնական համակարգչի մասին հոդվածը, որի համար մշակել էին Basic ծրագրային լեզվի թարգմանիչը։ Մեկ ամսից՝ 1 փետրվարի 1975 թ. այդ համակարգիչը արտադրող Micro Instrumentation and Telemetry Systems (MITS) ընկերության հետ ստորագրվեց թույլտվության (լիցենզիա) համաձայնությունը, Basic-ի օգտագործումը Altair համակարգիչների ծրագրային ապահովման համար։ Այդ տարվա մեջ Բիլ Գեյթսը նամակով առաջարկեց ընկերության անունը փոխել Micro-Soft-ի։ Ընկերության առաջին տարվա եկամուտը կազմեց 16005 ԱՄՆ դոլար, որում աշխատում էին ընդամենը 3 մարդ։ 2006 թ. ընկերության տարեկան մաքուր եկամուտը կազմում է 12,06 միլիարդ ԱՄՆ դոլար, 44,28 միլիարդ ԱՄՆ դոլար շրջանառության դեպքում, իսկ աշխատակիցների քանակը 71.172 մարդ։

Комментариев нет:

Отправить комментарий

Քամին ու Ծաղիկը (առակ)

 Քամին հանդիպեց մի շատ գեղեցիկ Ծաղկի և սիրահարվեց նրան: Մինչ նա քնքշորեն շոյում էր Ծաղկին, վերջինս էլ ավելի մեծ սիրով  էր պատասխանու...