вторник, 24 мая 2016 г.

Նախագծային ուսուցում հասարակագիտությունից

Արտաշես 1                                                                                                                                                       ա)Հայկական հողերի միավորում                                                                                                                        Իր թագավորության հենց սկզբում Արտաշեսն արշավանք է ձեռնարկում դեպի Արևելք և հասնում Կասպից ծովի ափերը: Նա այստեղ Մեծ Հայքին է միացնում Փայտակարանը և մինչև Ուրմիո լճի արևմտյան ափերն ընկած հողերը: Ապա արշավանք է ձեռնարկում դեպի հյուսիս՝ Վիրք, որը զավթել էր հայկական հինավուրց Գուգարք նահանգը: Հայոց զորավար Սմբատ Բագրատունին ջախջախում է վրացական բանակը և վերադարձնում զավթված տարածքները: Վրացական կողմը պարտավորվում է «դրամ հատել Արտաշես արքայի պատկերով» և զորք տրամադրել: Արևմուտքում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին միացրեց Կարնո երկրամասն ու Դերջան գավառը: Հարավում երկարատև ու արյունահեղ կռիվներից հետո Արտաշեսն ազատագրեց Սելևկյանների կողմից բռնազավթված Տմորիք երկրամասը:                                                          բ)Բարեփոխումները                                                                                                                                          Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները: Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերեն արձանագրություններ: Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները: Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները: Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը: Նրա ժամանակ կառուցվել էԱրտաշատ մայրաքաղաքը:                                                                                           գ)Տիգրան 2 Մեծ                                                                                                                                                Տիգրան Բ-ն Արտաշես Ա արքայի թոռն է, Տիրանի (Տիգրան Ա) գահաժառանգ որդին: Մ. թ. ա. 113–112 թթ-ի  հայ-պարթևական պատերազմում պարտություն կրելով՝ անժառանգ Արտավազդ Ա-ն եղբորորդի Տիգրանին ստիպված պատանդ է տվել պարթևներին: Հոր մահից հետո Տիգրանը վերադարձել է հայրենիք և մ. թ. ա. 95 թ-ին թագադրվել Աղձնիքի սրբավայրերից մեկում (հետագայում այնտեղ կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը): Իր ազատության դիմաց նա պարթև Միհրդատ Բ Արշակունուն (մ. թ. ա. 123–87 թթ.) զիջել է «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը Մեծ Հայքի հարավ-արևելքում: Տիգրանն իր գահակալության երկրորդ տարում Մեծ Հայքին է միացրել Ծոփքի թագավորությունը և դուրս եկել Եփրատի ափերը: Մ. թ. ա. 94 թ-ին Արտաշատում կնքել է հայ-պոնտական դաշինքը: Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորն այդ առթիվ իր դուստր Կլեոպատրային կնության է տվել Տիգրանին: Հավատարիմ այդ դաշնագրին՝ մ. թ. ա. 93–91 թթ-ին Հայոց արքան վճռականորեն պայքարել է Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ:                                                                                                                                                                                                                      Կիլիկիա հայկական պետություն՝Հեթումյաններ                                                                                               Հեթում 1-Հայոց թագավոր Կիլիկիայում 1226–69 թթ-ին։ Հեթումյանների արքայատան հիմնադիրը։ Ֆիլիպ թագավորին 1225–ին գահընկեց անելուց հետո, Հայոց իշխանական խորհրդի համաձայնությամբ, Կոստանդին պայլն իր 13–ամյա որդի Հեթումին պսակել է Զապել թագուհու հետ և հունիսի 14–ին հռչակել թագավոր։ Հեթումի օրոք ավելի կենտրոնացվեց միապետական իշխանությունը, հաղթահարվեցին ներքին երկպառակությունները։ Հզորացնելով ռազմական ուժերը, ամրացնելով պետության սահմանները՝ Հեթումը վարել է խաղաղասեր արտաքին քաղաքականություն, որի պայմաններում վերելք է ապրել տնտեսական և մշակութային կյանքը։                                                                                                                                         Լևոն 2-հայոց թագավոր 1198–ի հունվարի 6-ից։ Ռուբինյանների արքայատոհմից։ Հաջորդել է եղբորը՝Ռուբեն Գ–ին։Լևոնը եղել է երկրի կարևոր բերդ՝ Կապանի տերը, աջակցել եղբորը՝ պետության պաշտպանության ու կառավարման գործերում։ Ռուբեն Գ–ի գերությունից հետո երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Լևոնի և Հեթումյան իշխան Բակուրանի ջանքերով Անտիոքից վերադարձած Ռուբեն Գ-ն իշխանությունը կամովին հանձնել է Լևոնին, քաշվել է Արքակաղնի վանք, ուր վախճանվել է նույն տարում։                                                                                                                                                    Հեթում 2- Հայոց թագավոր Կիլիկիայում, 1289– ից։ Հեթումյանների արքայատոհմից։ Հաջորդել է հորը՝ Լևոն Գ–ին։ Հեթումի լատինամոլ վարքագծի համար Եգիպտոսի Աշրաֆ սուլթանը չեղյալ է հայտարարել 1285–ին Կիլիկյան Հայաստանի հետ կնքած 10–ամյա հաշտության պայմանագիրը և 1292– ին պաշարել ու գրավել է կաթողանիստ Հռոմկլա քաղաքը։ Սուլթանության զորքերի հետագա առաջխաղացումը կանխվել է հայկական որոշ բերդերի զիջման գնով։ 1294– ին Հեթումը, գահը զիջելով իր եղբայր Թորոսին, մտել է վանք։                                                                                                                                                                              Կիլիկիայի թագավորության պետական կարգը,բանակը և դատական համակարգը՝                                          Երկիրը վարչական տեսակետից բաժանված էր նահանգների, գավառների, գյուղերի: Դրանք կարելի է համեմատել այժմյան Հայաստանի մարզերի, քաղաքների և գյուղերի հետ:
Պետության կառավարման կենտրոնը արքունիքն էր: Դրա մեջ մտնում էին  արքունի խորհուրդը, բարձրագույն դատական ատյանը և գործակալությունները:                                                                              Թագավորը պետությունը կառավարում էր արքունիքի միջոցով, որը գործակալությունների մի համակարգ էր: Գործակալությունները ղեկավարում էին բարձրաստիճան պաշտոնյաները կամ գործակալները: Դրանք սովորաբար արքայական տան անդամներ էին կամ արքային մերձավոր խոշոր ավատատերեր: Կարևոր էին հատկապես իշխանաց իշխանի և հայոց սպարապետի պաշտոնները: Իշխանաց իշխանը թագավորին պատասխանատու էր իշխանների գործունեության համար: Նրա ենթակայության տակ էին արքայական տիրույթները, պետական գանձարանը, երկրի մեծ ու փոքր պաշտոնյաներն ու հարկահանները: Իշխանաց իշխանի բարձր պաշտոնը սովորաբար տրվում էր արքայի եղբայրներից մեկին կամ թագաժառանգին: Հայոց սպարապետը պետության զինված ուժերի՝ բանակի հրամանատարն էր:Գլխավոր դատավորի պաշտոնն առաջվա նման զբաղեցնում էր հայոց կաթողիկոսը: Դատավարությունն իրականացվում էր համաձայն եկեղեցական ժողովների մշակած կանոնների ու սովորութային իրավունքի նորմերի:                                                                                                                                                                                                                                                     Տարեթվերի իմացություն                                                                                                     Ք.ա 782թ-Էրեբունի (Երևան) քաղաքի հիմնադրումը                                                                                     Ք.ա 190թ-Մագնեսիայի ճակատամարտը: Սելևկյան տերության քայքայման սկիզբը:                                     Ք.ա 53թ մայիսի 6-Խառանի ճակատամարտը և Կրասսոսի սպանությունը:                                                     Ք.հ. 301թ-Քրիստոնեությունը հայտարարվում է Հայկական պետության պաշտոնական կրոն:                         371թ.-Ձիրավի ճակատամարտը:                                                                                                                       387 թ.- Հայաստանի առաջին բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև:                                                        405 թ.- Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը:                                                                                    423-428 թթ. Արտաշես (Արտաշիր) Արշակունու գահակալությունը                                                              451 թ. Մայիսի 26- Ավարայրի ճակատամարտը:

Թեստային աշխատանք

Չորս հազար քսանվեց թիվը թվանշաններով գրվում է հետևյալ տեսքով.
  • 4260 2) 4206           3) 4026         4) 2604                        5) 4602:
    Որքանո՞վ կփոքրանա 7999 թիվը, եթե նրա գրության տասնավորը փոխարինենք 0-ով:
  • 9-ով          2) 90-ով        3) 900-ով                    4) 81-ով                      5) 18-ով:
    Արտադրիչներից մեկը մեծացրել են 3 անգամ, իսկ մյուսը թողել են նույնը: Ինչպե՞ս կփոխվի արտադրյալը:
  • կմեծանա 3-ով 2) կփոքրանա 3-ով                3) կմեծանա անգամ                         4) կփոքրանա 3 անգամ                     5) կմնա նույնը:
    2004 – 1389 =…. – 1489 հավասարության մեջ ի՞նչ թիվ է բաց թողնված:
1) 1994                  2) 1995                  3) 2104                  4) 615                    5) 1904

Առաջադրանք

Լրացնել առածների բաց թողնված տառերը.
Մեծին չլսող փոքր
ի ոտքը քարին կդիպչի:Անբանը հաց ուտելիս առողջ է, բանելիս հիվանդ:
Ագահի աչքը մի բուռ հող
ը կկշտացնի:
Առյուծն առյուծ է, էգ լինի, թե որձ
:Խելոքի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր:
Տրված բայերը հրամայականի եզակի թվով գրեք.
Խոսել, ուտել, մոտեցնել, բարձրացնել, վախենալ, լինել, բերել, ելնել, թողնել, վեր կենալ:
Խոսիր, կեր, մոտեցիր, բարձրացիր, վախեցիր, եղիր, բեր, ելիր, թողիր, վեր կաց:

ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՄԱՍԻՆ

Համակարգիչներն էլեկտրոնային համակարգեր են, որոնք ծրագրավորվում են բազմապիսի խնդիրներ լուծելու համար: Դպրոցներում, գրասենյակներում և տանը դրանցով ձևակերպում են փաստաթղթեր, ստեղծում մանրակերտներ, կատարում բարդ հաշվարկներ, պահպանում վիթխարի քանակությամբ տեղեկույթ: Միկրոհամակարգիչներն աշխատում են նաև լվացքի մեքենաներում, միկրոալիքային վառարաններում և բազմաթիվ այլ սարքերում:
Համակարգիչը կատարում է իր էլեկտրոնային հիշողության մեջ ներդրվող հրահանգները, որոնց հաջորդականությունն անվանում են ծրագիր: Համակարգիչը կարող է կատարել ցանկացած գործառույթ՝ աշխատել և՜ որպես տեքստային պրոցեսոր, և՜ որպես հանրագիտարան, և՜ որպես մաթեմատիկական հզոր հաշվիչ, նույնիսկ կարող է կառավարել ինքնաթիռը, եթե հանդերձված լինի համապատասխան ծրագրերով:

Համակարգչի ապարատային և 
ծրագրային ապահովումը
Համակարգիչը բաղկացած է ապարատային և ծրագրային ապահովման մասերից: Ապարատային ապահովումը կազմում են պրոցեսորը, մոնիտորը և ստեղնաշարը: Ծրագրային ապահովումը ծրագրերի այն ամբողջությունն է, որն օգտագործվում է համակարգչում հիմնական գործողությունները կատարելու, օրինակ՝ բառերն ու պատկերներն էկրանի վրա պատկերելու համար: Իսկ ծրագրային կիրառական ապահովումը (հավելվածը) առանձին ծրագրեր են, որոնք համակարգչին հնարավորություն են տալիս կատարելու որոշակի գործառույթներ՝ մշակել տեքստը, պահպանել տեղեկույթը, հաշվարկներ կատարել կամ խաղեր խաղալ:

Ինչպես է կառուցված 
համակարգիչը
Յուրաքանչյուր համակարգչի «սիրտը» միկրոչիփն է՝ բարդագույն էլեկտրոնային սխեմաներով սիլիցիումի փոքրիկ թիթեղը: Այն կոչվում է միկրոպրոցեսոր: Համակարգչի այս հատվածամասը կատարում է բոլոր հաշվարկները և մշակում կատարվող ծրագրի հրահանգները: Միկրոպրոցեսորն իրավացիորեն համարվում է անհատական համակարգիչների «էլեկտրոնային ուղեղը»: 
Ծրագրեր և տվյալներ պահելու համար համակարգիչն ունի նաև հիշողության միկրոսխեմաների հավաքածու: Կա հիշողության 2 տեսակ՝ գործութային (օպերատիվ) և հիմնային: Գործութային հիշողությունը համակարգչին հնարավորություն է տալիս հիշելու տվյալները և ապահովում է դրանց արագ ստացումը: Գործութային հիշողության մեջ պահվող ամեն ինչ ջնջվում է համակարգիչն անջատելուց հետո: Հիմնային հիշողության մեջ պահվում են այն անփոփոխ տվյալները, որոնք մշտապես օգտագործվում են: Այդ տվյալները չեն ջնջվում համակարգիչն անջատելուց հետո:

Լրացուցիչ (ծայրամասային) 
սարքեր
Սրանք հիմնականում ներմուծիչ և արտանցիչ սարքեր են:
Ներմուծիչ սարքերը նախատեսված են համակարգչի մեջ տվյալներ ներմուծելու համար. դրանցից ամենատարածվածը ստեղնաշարն է, ապա՝ «մկնիկը», CD–ROM-ը, տեսածրիչները (սկաներ), միկրոֆոններն ու թվային խցիկները: 
Արտանցիչ սարքերն ապահովում են տեղեկույթի ստացումը համակարգչից, որոնցից ամենակարևորներն են էկրանի վրա պատկերներ արտացոլող մոնիտորը և թղթի վրա տվյալներ տպող տպիչները: Արտանցիչ սարքեր են նաև բարձրախոսներն ու ականջակալները, որոնցով ձայնային տեղեկույթ է ստացվում:
Որոշ լրացուցիչ սարքեր կիրառվում են տվյալների միաժամանակյա ներմուծման և արտանցման համար: Դրանցից ամենատարածվածը տվյալները մագնիսական սկավառակների վրա գրանցելու և տեղեկույթը սկավառակներից կարդալու համար նախատեսված սկավառակատարն է: Մագնիսական սկավառակները լինում են ճկուն կամ դիսկետ և կոշտ կամ վինչեստր: Պնակիտները կամ ամփոփ սկավառակները՝ CD-ներ (compact disk) և DVD-ներ (digital video disk` թվային տեսասկավառակ), հիմնականում օգտագործվում են մեծ ծավալով տվյալներ պահպանելու համար:
Մոդեմը ներմուծիչ-արտանցիչ համակարգ է, որը հնարավորություն է տալիս հեռախոսային կապուղով մի համակարգչից մյուսը տվյալներ հաղորդել և նույն եղանակով տեղեկույթ ստանալ:

Ինչպես աշխատել 
համակարգչով
Համակարգիչներով աշխատելիս պետք է իմանալ՝
1. Դրանք աշխատում են միայն նախապես մուտքագրված որոշակի ծրագրերով: 
2.Ծրագիրը հաջորդական հրահանգների ամբողջություն է՝ որոշակի խնդիր լուծելու համար: 
3. Ծրագրի հրահանգները կատարվում են նշված հերթականությամբ՝ քայլ առ քայլ: 
4. Հրահանգները և միջանկյալ արդյունքները պահելու համար պահանջվում են որոշակի քանակությամբ հիշողության բջիջներ: 
5. Հիշողության բջիջներն ունեն իրենց «հասցեները»:
Դուք, անշուշտ, արդեն նկատեցիք, որ անհատական համակարգիչը ոչ թե մեկ ամբողջական սարք է, այլ բաղկացած է առանձին հատվածամասերից, ինչը հնարավորություն է տալիս որևէ մասի խափանման դեպքում համակարգիչն աշխատեցնել՝ ընդամենը խափանված հատվածամասը նորոգելով կամ նորով փոխարինելով: Իսկ առանձին հատվածամասերը միմյանց և մեքենան հոսանքի աղբյուրին կարող է միացնել ցանկացած մարդ, քանի որ հաղորդալարերի ծայրերը հանդերձված են միացման այնպիսի միաժանիներով (շտեկերներ), որոնք, իրենց բնիկներից բացի, այլ տեղ չեն մտնում:
Ներկայումս համակարգիչները լայն կիրառություն ունեն տնտեսության և գիտության տարբեր բնագավառներում:
Դրանք զգալիորեն թեթևացրել են նաև գրահրատարակչական գործը: Հրատարակչական ծրագրերով հանդերձված համակարգիչներով կարելի է գիրքն ամբողջությամբ պատրաստել տպագրության՝ տեքստը շարել, սրբագրել, մակետավորել, գրանցել մագնիսական ժապավենի վրա կամ պատրաստել տպագրական թաղանթներ: Ի միջի այլոց, այս հանրագիտարանը նույնպես պատրաստվել է համակարգչով:
Պատկերացրեք՝ բազմահատոր հանրագիտարանի կամ ամբողջ գրադարանի ունեցած նյութը փոխանցված է DVD-պնակիտների վրա, և ցանկացած պահի կարելի է հաշված վայրկյանների ընթացքում նրանից ստանալ ցանկացած հոդված կամ նրա որևէ մասը: Վաղուց այդպես են աշխատում աշխարհի բազմաթիվ գրադարաններ: Այսօր նման աշխատանք է կատարվում նաև Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Այնտեղ պահվող և դարերի կենսագրություն ունեցող ձեռագրերը, փչացման վտանգից փրկելու նպատակով, գրանցվում են DVD-պնակիտների վրա, որոնցից օգտվելը և՜ հեշտ է, և՜ արագ, և՜, ամենակարևորը, բնագիրը չի վնասվում: Այդ նույն եղանակով կարելի է ունենալ աշխարհի ցանկացած թանգարանի հավաքածուների տեղեկատուներ, գրադարանների գրացուցակներ՝ համապատասխան ծանոթագրություններով, սակարանում վաճառվող ապրանքների ու դրանց գների մասին տեղեկություններ և այլն:

Համակարգչային «վիրուսներ»
Հետաքրքրական է իմանալ նաև, որ համակարգիչները նույնպես «հիվանդանում են». գոյություն ունեն այսպես կոչված համակարգչային «վիրուսներ», որոնք իսկական աղետ են անհատական համակարգիչների համար: Դրանք հմտորեն կազմված չարամիտ ծրագրեր են, որոնք ընդունակ են «կառչելու» որևէ աշխատանքային ծրագրից, այդ ճանապարհով թափանցելու համակարգչի հիշողության մեջ ու խափանելու նրա աշխատանքը: «Վիրուսներով» վարակված համակարգիչների էկրանին բոլորովին անսպասելի հայտնվում են օտար տեքստեր, մեքենան հրաժարվում է հրահանգներ կատարելուց, ցուցասարքի էկրանի մի հատվածը աղավաղվում է, մի խոսքով՝ համակարգիչը «կամակոր» է դառնում: Տարօրինակն այն է, որ «վիրուսները» նույնպես բազմանում, տարածվում և փոխանցվում են՝ վարակելով դիսկետները: Իհարկե, կան դրանց դեմ պայքարի բազմաթիվ եղանակներ, որոնցից ամենաարմատականը մագնիսական սկավառակների՝ վինչեստրի կամ դիսկետի ամբողջական վերամագնիսավորումն է, այսինքն՝ եղած տեղեկության ամբողջական մաքրումը:

Համակարգիչների ստեղծման 
պատմությունից
Դեռևս 1830-ական թվականներին, էլեկտրականության հայտնագործումից շատ առաջ, անգլիացի մաթեմատիկոս Չառլզ Բեբիջը պատրաստել է մեխանիկական համակարգիչ: Միջոցներ չունենալու պատճառով հեղինակն այդ մեքենան իր ժամանակին չի կառուցել. այն ստեղծվել է միայն 1991 թ-ին և հաջողությամբ գործել:
Էլեկտրոնային առաջին համակարգիչները պատրաստել են Վոն Մոչլին և Պրեսպեր Էկհարտը Ամերիկայում 1950-ական թվականներին: Միկրոսխեմաների փոխարեն դրանցում կային հազարավոր էլեկտրոնային լամպեր, որոնք նման էին սովորական էլեկտրական լամպերի և մեծաչափ էին: Սակայն դրանց հզորությունը շատ ավելի փոքր էր ժամանակակից դյուրակիր համակարգիչների հզորությունից: 1950-ական թվականների վերջերին լամպերը փոխարինվեցին փոքրաչափ (սիսեռահատիկի մեծության) տրանզիստորներով, ինչի շնորհիվ համակարգիչների չափերն զգալիորեն փոքրացան, իսկ հզորությունը կտրուկ աճեց: 1972 թ-ին հայտնվեցին առաջին միկրոսխեմաները՝ չիփերը, իսկ 1978 թ-ին ամերիկացիներ Սթիվ Վոբսը և Սթիվ Վոզնյակը ստեղծեցին առաջին անհատական համակարգիչները: Այդ ժամանակներից ի վեր՝ միկրոպրոցեսորները դարձան անհամեմատ ավելի հզոր, իսկ համակարգիչները՝ ավելի էժան ու հասանելի: Մեր օրերում գիտնականներն աշխատում են ստեղծել նոր համակարգեր՝ նեյրոհամակարգիչներ, որոնք ունակ կլինեն ինքնակատարելագործվելու և ինքնաուսուցանվելու:Էլեկտրոնիկա, Համացանց, Տեղեկատվական տեխնոլոգիաներ:
·     Համակարգչային սխեմաների աշխատանքի հիմքում դրված է երկուական (բինար) կոդը, որը կազմված է  0 և 1 թվերից: Դա նշանակում է, որ 1 թվի երկուական կոդը կլինի «1», 2-ինը՝ «10»,   3-ինը՝ «11», 4-ինը՝ «100», և այլն: Այս կոդի միջոցով համակարգիչը մշակում և հիշողության մեջ է պահում տվյալները: Համակարգչում պահվող տվյալների ծավալը չափվում է բիթերով և բայթերով: Համակարգչի հիշողության ամենափոքր տարրը բիթն է, և նրա արժեքը կարող է 0 կամ 1 լինել: 8 բիթը 1 բայթ է, որը բավարար է երկուական կոդով 0-ից մինչև 255 ցանկացած թիվ գրելու համար:
2000 թ-ի նախաշեմին հարկ եղավ լուծել այսպես կոչված «2000 թվականի հիմնախնդիրը». բանն այն էր, որ բազմաթիվ համակարգիչներում և ծրագրերում տարեթիվը նշանակվում էր վերջին 2 թվով (օրինակ՝ 1998-ը դրանցում 98 էր), ուստի, եթե տեղեկատվական համակարգերում ճշտումներ չմտցվեին, ապա համակարգիչը, ըստ ընդունված կարգի, 2000 թ. կընկալեր վերջին 2 թվով, այսինքն՝ որպես 1900 թ.: Դա կարող էր հանգեցնել ողջ աշխարհի համակարգչային ցանցերի աշխատանքային քաոսի: Այդ անհրաժեշտությամբ էլ մշակվեց համակարգչում տարեթվերի նշանակման նոր եղանակ:

Հոմանիշներ

1. Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:
ԱԸնչաքաղցզգաստլիովինգթալժրաջանամբոխզգոնբազմությունամբողջապես,անկշտումջանասերկարեկցել:
1. Ընչաքաղց — անկշտում
2. Զգաստ — զգոն
3. լիովին — ամբողջապես
4. գթալ — կարեկցել
5. ժրաջան — ջանասեր
6. ամբոխ — բազմություն

воскресенье, 22 мая 2016 г.

Притча: Яблоня и мальчик Առակ Խնձորենին և տղան

Հուզիչ առակ հոգատար խնձորենու և տղայի մասին
Շատ վաղուց ապրում էր մի սաղարթախիտ և մեծ խնձորենի:Փոքրիկ տղան սիրում էր շրջել նրա կողքով և խաղում էր նրա հետ:Նա բարձրանում էր խնձորենու ծառի կատարը,ուտում խնձոր և ապա պարկում էր նրա շուքի տակ:Նա սիրում էր այդ ծառին,և ծառը նույնպես սիրում էր նրան և նրա հետ խաղալ:Ժամանակը անցավ և տղան մեծացավ և արդեն չէր խաղում խնձորենու հետ ամեն օր:
Մի անգամ նա եկավ ծառի մոտ տխուր վիճակով:
-
Մոտեցիր և խաղա ինձ հետ-խնդրեց խնձորենին:
-
Ես արդեն փոքր չեմ և չեմ խաղում ծառերի մոտ.-պատասխանեց տղան.-Ես ցանկանում խաղալիքներ և ինձ պետք է գումար,որպեսզի գնեմ այն:
-
Կներես,  ես չունեմ գումար,բայց դու կարող ես հավաքել խնձորները և վաճառել դրանք:Այդ ժամանակ դու կունենաս գումար:Տղան շատ ուրախացավ:Նա հավաքեց ծառի բոլոր խնձորները և ինքնագոհ գնաց:Տղան խնձորները հավքելուց երկար ժամանակ չեկավ:Ծառը տխրեց:
Մի գեղեցիկ օր տղան նորից եկավ:Նա արդեն դարձել էր հասուն տղամարդ:Խնձորենին կրկին ուրախացավ:
-Արի այստեղ,խաղա ինձ հետ:
-
Ես խաղալու ժամանակ չունեմ:Ինձ անհրաժեշտ է աշխատանք,որպեսզի պահեմ իմ ընտանիքը:Հիմա մեզ արյուն է հարկավոր:Կարող ես օգնե՞լ:
-
Կներես,բայց ես ձեզ չեմ կարող ապաստան տալ,բայց դու կարող ես կտել իմ ճյուղերը և քեզ համար տուն կառուցել:Տղամարդը կտրեց ծառի բոլոր ճյուղերը և գոհ գնաց:
Խնձորենին շատ ուրախ էր նրան տեսնել ևս մեկա անգամ,բայց նա նորից երկար ժամանակ չեկավ:Նա նորից մնաց միայնակ և տխուր:Մի ամառային շոգ օր երիտասարդը վերադարձավ:Ծառը նորից ուրախացավ նրան տեսնելով:
-Մոտեցիր և խաղա ինձ հետ
-
Ես արդեն ծերացել եմ:Ցանկանում եմ կատարել նավարկության,որպեսզի հանգստանամ:Դու կարող ես ինձ կարո՞ղ ես նավակ տալ:
-
Օգտագործիր իմ բունը նավակ կառուցելու համար:Ուղևորվիրնավարկության և երջանիկ եղիր:
Եվ տղամարդը ջարդեց խնձորենու բունը նավակ պատրաստելու համար:Նա ուղևորվեց նավարկության և երկար ժամանակ չվերադարձավ:Մի քանի տարի անց տղամարդը նորից վերադարձավ:
-Ներիր, իմ տղա:Ես այլրս չունեմ ոչինչ քեզ համար,նույնիսկ խնձոր.-ասաց խնձորենին:
-
Հոգ չէ ,ես արդեն ատամ չունեմ,որպեսզի կռծեմ,և ես գիտեմ որ դու արդեն բույն էլ չունես որպեսզի բարձրանամ:
-
Ես իրապես ոչինչ չեմ կարող քեզ տալ:Միակ բանը որ մնացել է իմ չորացող կոճղն է:
 -
Ինձ արդեն ոչինչ էլ պետք չէ,միայն տեղ լինի հանգստանալու:Ես հոգնել եմ բոլոր այս տարիներին:
-
Հրաշալի է!Հին կոճղը ամենալավ վայրն է որտեղ ես կարող եմ կրթնել և հանգստանալ:Նստիր ինձ հետ և հանգստացի՞
Տղամարդը նստեց:Խնձորենին շատ ուրախացավև ժպտաց արցունքների միջից:
Այս պատմությունը ամենքի մասին է:Ծառերը նման են մեր ծնողներին:Երբ մենք փոքր էինք սիրում էինք խաղալ մեր մայրիների և հայիրկների հետ:Երբ մեծանում ենք,թողնում ենք նրանց և վերադառնում ենք այն ժամանակ,երբ մեզ պետք է ,կամ երբ ունենք խնդիրներ:
Ինչ էլ որ լինի ծնողները միշտ մեր կողմից են լինում և անում են բոլոր հնարավորը մեր երջանկության համար:Կարելի է ասել,որ տղան շատ դաժան էր ծառի նկատմամբ,բայց հենց այդպես էլ մենք ենք վերաբերվում մեր ծնողներին:Մենք նրանց վերաբերվում ենք բավականին սովորականի պես:Մենք չենք գնահատում այն ամենը,ինչ անում են մեզ համար,մինչ չի դառնում շատ ուշ:


пятница, 20 мая 2016 г.

Առաջադրանքներ պատմությունից

1.Յուրաքանչյուրտ ընտրեք քսան ժամանակագրական փաստ տարեթվեր. տարեթվերի դիմաց գրեք իրադարձությունը.
Ք.ա. 31թ.- Ակտիումի ճակատամարտ
Ք.ա. 190թ.- Մագնեզիայի ճակատամարտ
481
թ.- Ակոռիի ճակատամարտ
Ք.ա. 69թ.- Տիգրանակերտի ճակատամարտ
Ք.ա. 2492թ.- Խոշաբի ճակատամարտ
Ք.ա. 53թ.- Խառանի ճակատամարտ
703
թ. Վարդանակերտի ճակատամարտ
371
թ.- Ձիրավի ճակատամարտ
451
թ. մայիսի 26- Ավարայրի ճակատամարտ
482
թ.- Ճարմանայի ճակատամարտ
Ք.ա. 68թ.- Արածանիի ճակատամարտ
387
թ.- Հայաստանի 1-ին բաժանումը
506
թ.- Դվինի 1 ժողով
554
թ.- Դվինի 2 ժողով
484
թ.- Նվարսակի հաշտության պայմանագիր
622
թ.- Արաբական խալիֆայության ստեղծումը
1047
թ.- Սելջուկների 1-ին արշավանքը Հայաստան
1071
թ.- Մանազկերտի ճակատամարտ
Ք.ա. 331թ.- Գավգամելայի ճակատամարտ
661
թ.- Զվարթնոցի տաճարի կառուցումը

Քամին ու Ծաղիկը (առակ)

 Քամին հանդիպեց մի շատ գեղեցիկ Ծաղկի և սիրահարվեց նրան: Մինչ նա քնքշորեն շոյում էր Ծաղկին, վերջինս էլ ավելի մեծ սիրով  էր պատասխանու...