Արտաշես 1 ա)Հայկական հողերի միավորում Իր թագավորության հենց սկզբում Արտաշեսն արշավանք է ձեռնարկում դեպի Արևելք և հասնում Կասպից ծովի ափերը: Նա այստեղ Մեծ Հայքին է միացնում Փայտակարանը և մինչև Ուրմիո լճի արևմտյան ափերն ընկած հողերը: Ապա արշավանք է ձեռնարկում դեպի հյուսիս՝ Վիրք, որը զավթել էր հայկական հինավուրց Գուգարք նահանգը: Հայոց զորավար Սմբատ Բագրատունին ջախջախում է վրացական բանակը և վերադարձնում զավթված տարածքները: Վրացական կողմը պարտավորվում է «դրամ հատել Արտաշես արքայի պատկերով» և զորք տրամադրել: Արևմուտքում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին միացրեց Կարնո երկրամասն ու Դերջան գավառը: Հարավում երկարատև ու արյունահեղ կռիվներից հետո Արտաշեսն ազատագրեց Սելևկյանների կողմից բռնազավթված Տմորիք երկրամասը: բ)Բարեփոխումները Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները: Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերեն արձանագրություններ: Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները: Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները: Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը: Նրա ժամանակ կառուցվել էԱրտաշատ մայրաքաղաքը: գ)Տիգրան 2 Մեծ Տիգրան Բ-ն Արտաշես Ա արքայի թոռն է, Տիրանի (Տիգրան Ա) գահաժառանգ որդին: Մ. թ. ա. 113–112 թթ-ի հայ-պարթևական պատերազմում պարտություն կրելով՝ անժառանգ Արտավազդ Ա-ն եղբորորդի Տիգրանին ստիպված պատանդ է տվել պարթևներին: Հոր մահից հետո Տիգրանը վերադարձել է հայրենիք և մ. թ. ա. 95 թ-ին թագադրվել Աղձնիքի սրբավայրերից մեկում (հետագայում այնտեղ կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը): Իր ազատության դիմաց նա պարթև Միհրդատ Բ Արշակունուն (մ. թ. ա. 123–87 թթ.) զիջել է «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը Մեծ Հայքի հարավ-արևելքում: Տիգրանն իր գահակալության երկրորդ տարում Մեծ Հայքին է միացրել Ծոփքի թագավորությունը և դուրս եկել Եփրատի ափերը: Մ. թ. ա. 94 թ-ին Արտաշատում կնքել է հայ-պոնտական դաշինքը: Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորն այդ առթիվ իր դուստր Կլեոպատրային կնության է տվել Տիգրանին: Հավատարիմ այդ դաշնագրին՝ մ. թ. ա. 93–91 թթ-ին Հայոց արքան վճռականորեն պայքարել է Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ: Կիլիկիա հայկական պետություն՝Հեթումյաններ Հեթում 1-Հայոց թագավոր Կիլիկիայում 1226–69 թթ-ին։ Հեթումյանների արքայատան հիմնադիրը։ Ֆիլիպ թագավորին 1225–ին գահընկեց անելուց հետո, Հայոց իշխանական խորհրդի համաձայնությամբ, Կոստանդին պայլն իր 13–ամյա որդի Հեթումին պսակել է Զապել թագուհու հետ և հունիսի 14–ին հռչակել թագավոր։ Հեթումի օրոք ավելի կենտրոնացվեց միապետական իշխանությունը, հաղթահարվեցին ներքին երկպառակությունները։ Հզորացնելով ռազմական ուժերը, ամրացնելով պետության սահմանները՝ Հեթումը վարել է խաղաղասեր արտաքին քաղաքականություն, որի պայմաններում վերելք է ապրել տնտեսական և մշակութային կյանքը։ Լևոն 2-հայոց թագավոր 1198–ի հունվարի 6-ից։ Ռուբինյանների արքայատոհմից։ Հաջորդել է եղբորը՝Ռուբեն Գ–ին։Լևոնը եղել է երկրի կարևոր բերդ՝ Կապանի տերը, աջակցել եղբորը՝ պետության պաշտպանության ու կառավարման գործերում։ Ռուբեն Գ–ի գերությունից հետո երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Լևոնի և Հեթումյան իշխան Բակուրանի ջանքերով Անտիոքից վերադարձած Ռուբեն Գ-ն իշխանությունը կամովին հանձնել է Լևոնին, քաշվել է Արքակաղնի վանք, ուր վախճանվել է նույն տարում։ Հեթում 2- Հայոց թագավոր Կիլիկիայում, 1289– ից։ Հեթումյանների արքայատոհմից։ Հաջորդել է հորը՝ Լևոն Գ–ին։ Հեթումի լատինամոլ վարքագծի համար Եգիպտոսի Աշրաֆ սուլթանը չեղյալ է հայտարարել 1285–ին Կիլիկյան Հայաստանի հետ կնքած 10–ամյա հաշտության պայմանագիրը և 1292– ին պաշարել ու գրավել է կաթողանիստ Հռոմկլա քաղաքը։ Սուլթանության զորքերի հետագա առաջխաղացումը կանխվել է հայկական որոշ բերդերի զիջման գնով։ 1294– ին Հեթումը, գահը զիջելով իր եղբայր Թորոսին, մտել է վանք։ Կիլիկիայի թագավորության պետական կարգը,բանակը և դատական համակարգը՝ Երկիրը վարչական տեսակետից բաժանված էր նահանգների, գավառների, գյուղերի: Դրանք կարելի է համեմատել այժմյան Հայաստանի մարզերի, քաղաքների և գյուղերի հետ:
Պետության կառավարման կենտրոնը արքունիքն էր: Դրա մեջ մտնում էին արքունի խորհուրդը, բարձրագույն դատական ատյանը և գործակալությունները: Թագավորը պետությունը կառավարում էր արքունիքի միջոցով, որը գործակալությունների մի համակարգ էր: Գործակալությունները ղեկավարում էին բարձրաստիճան պաշտոնյաները կամ գործակալները: Դրանք սովորաբար արքայական տան անդամներ էին կամ արքային մերձավոր խոշոր ավատատերեր: Կարևոր էին հատկապես իշխանաց իշխանի և հայոց սպարապետի պաշտոնները: Իշխանաց իշխանը թագավորին պատասխանատու էր իշխանների գործունեության համար: Նրա ենթակայության տակ էին արքայական տիրույթները, պետական գանձարանը, երկրի մեծ ու փոքր պաշտոնյաներն ու հարկահանները: Իշխանաց իշխանի բարձր պաշտոնը սովորաբար տրվում էր արքայի եղբայրներից մեկին կամ թագաժառանգին: Հայոց սպարապետը պետության զինված ուժերի՝ բանակի հրամանատարն էր:Գլխավոր դատավորի պաշտոնն առաջվա նման զբաղեցնում էր հայոց կաթողիկոսը: Դատավարությունն իրականացվում էր համաձայն եկեղեցական ժողովների մշակած կանոնների ու սովորութային իրավունքի նորմերի: Տարեթվերի իմացություն Ք.ա 782թ-Էրեբունի (Երևան) քաղաքի հիմնադրումը Ք.ա 190թ-Մագնեսիայի ճակատամարտը: Սելևկյան տերության քայքայման սկիզբը: Ք.ա 53թ մայիսի 6-Խառանի ճակատամարտը և Կրասսոսի սպանությունը: Ք.հ. 301թ-Քրիստոնեությունը հայտարարվում է Հայկական պետության պաշտոնական կրոն: 371թ.-Ձիրավի ճակատամարտը: 387 թ.- Հայաստանի առաջին բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև: 405 թ.- Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը: 423-428 թթ. Արտաշես (Արտաշիր) Արշակունու գահակալությունը 451 թ. Մայիսի 26- Ավարայրի ճակատամարտը:
Комментариев нет:
Отправить комментарий