четверг, 12 мая 2016 г.

«ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր» (Ցորեն)

Ցորեն,  դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի խոտաբույսերի ցեղ։ Ընդգրկում է ավելի քան 25 վայրի և մշակովի տեսակ։ Հայաստանում տարածված է 13 տեսակ։ Տեսակները բաժանվում են 3 գենետիկական՝ դիպլոիդ, տետրապլոիդ, հեքսապլոիդ խմբերի, որոնք միմյանցից տարբերվում են սոմատիկ բջիջներում եղած քրոմոսոմների թվով։

Հացահատիկային բույսեր

Երկրագնդի ցամաքը զբաղեցնում է շուրջ 13, 6 մլրդ․ հա․ տարածք, որից առայժմ մոտ 1 մլրդ․ հա․ մարդ օգտագործում է գյուղատնտեսական նպատակներով։ Մշակվում է բույսերի ավելի քան 400 տեսակ, որոնց ցանքատարածքի մեծ մասը զբաղեցնում են հացահատիկային բույսերը՝ ցորենը, աշորանգարինհաճարըվարսակըկորեկըեգիպտացորենըսորգոնբրինձը,հնդկացորենը։ Նշված բույսերը (բացի հնդկացորենից) պատկանում են հացազգիների ընտանիքին և ունեն մի շարք ընդհանուր բուսական հատկություներ։ Մեր օրերում հացահատիկը ոչ միայն կարևորագույն սննդամթերք է, այլև՝ անասնապահության զարգացման հիմք։

Ծագում

Ցորենի շատ տեսակների հայրենիքը Հայաստանն է։ 1930-ական թվականներին Հայաստանում (Կարմիր բլուր) հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են ցորենի ածխացած հատիկներ, և պարզվել է, որ 2, 5 հազար տարի առաջ այս տարածքում (Արարատյան դաշտում) մշակվել են միահատիկ ցորեն և ցորեն փափուկ տեսակները։ Ցորենի ածխացած հատիկներ են հայտնաբերվել նաև ԱրարատիԱրմավիրիՏավուշի մարզերում։ Մ. Թումանյանը հայտնաբերել է (1930-ական թթ.) վայրի ցորենի միահատիկ, ուրարտական, Արարատյան տեսակները և Վավիլովի կամ Վանի ցորեն ու կիսահաճարը  իսկ Բ. Գարասեֆերյանն ու Պ. Ղանդիլյանը Վայոց ձորիԱրարատի և այլ մարզերում՝ վայրի ցորենի բազմաթիվ տարատեսակներ։ Վայրի հացազգի (ցորեն, գարիաշորաայծակն) բույսերը պահպանելու համար Կոտայքի ևԱրարատի մարզերի սահմանագծում ստեղծվել է Էրեբունի արգելոցը։
Ցորենի էնդեմիկ տեսակների և տարատեսակների քանակով Անդրկովկասն ամբողջ աշխարհում աչքի է ընկնում իր բազմազանությամբ, դրա շնորհիվ Էլ Անդրկովկասը համարվում է ցորենի ձևառաջացման ինքնուրույն առաջնային կենտրոն։ Ցորեն տարածված է երկրագնդի բոլոր մայրցամաքներում։ Լայնորեն մշակվում է միայն կարծր և փափուկ ցորեն։ Ցորենի մշակման հյուսիսային սահմանը հասնում է մինչև հյուսիսային լայնության 76° 44՝ (Մուրմանսկի մարզ), իսկ հարավային սահմանն ընդգրկում է ԱվստրալիայիԱֆրիկայի և Ամերիկայի հարավային տարածքները։ Ցորեն առավելապես տափաստանային բույս է, բայց մշակվում է նաև նախալեռնային և լեռնային պայմաններում մինչև 4 հազար մետր բարձրություններում (Հայաստանում՝ մինչև 2, 6 հազար մ բարձրության վրա)։

Комментариев нет:

Отправить комментарий

Քամին ու Ծաղիկը (առակ)

 Քամին հանդիպեց մի շատ գեղեցիկ Ծաղկի և սիրահարվեց նրան: Մինչ նա քնքշորեն շոյում էր Ծաղկին, վերջինս էլ ավելի մեծ սիրով  էր պատասխանու...