вторник, 24 мая 2016 г.

Առաջադրանքներ Բնագիտությունից

1.Ո՞ր շարքում է գրված միայն ֆիզիկական մարմիններ.
ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
բ) սեղան, գրիչ, տետր, մատանի 
գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
դ) պղինձ, ջուր, արծաթ, մեթան
  1.  Ո՞ր շարքում է գրված ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.
    ա) F, C, P, Si, Na
    բ) O, C, Li, K, Ba
    գ) P, O, C, Fe, N
    դ) K, Na, P, Fe, C
  2. Ո՞ր տարրական մասնիկներից է կազմված ատոմը.
    ա) միայն էլեկտրոններից
    բ) նեյտրոններից և էլեկտրոններից
    գ) պրոտոններից, էլեկտրոններից և նեյտրոններից
    դ) միայն պրոտոններից
  3. Թվարկված երևույթներից ո՞րը ֆիզիկական չէ.
    1. Ճոճանակի շարժումը
    2. փայտի այրումը
    3. մեքենայի ընթացքը
    4. երկրագնդի պտույտը արեգակի շուրջ
  4. Ո՞ր մարմինը չի կարելի պատրաստել փայտանյութից.
    1. գիրք
    2. տուփ
    3. մեքենայի շարժիչ
    4. դուռ
  5. Նշված նյութերից ո՞ր նյութն է սենյակային ջերմաստիճանում գտնվում հեղուկ վիճակում.
    1. աղ
    2. սնդիկ
    3. շաքարավազ
    4. երկաթ
  6. Նշված երևույթներից ո՞րն է ֆիզիկական.
    1. ժանգի մաքրումը զմռնիտի թղթով
    2. մեխի ժանգոտումը
       3. մոմի այրումը
    4. մազերի գունաթափումը
  7. Ֆիզիկական երևույթների դեպքում նյութի նշված հատկություններից ո՞րը չի ենթարկվում փոփոխության.
    1. ագրեգատային վիճակը
    2. չափսը
    3. ձևը
      4. հոտը
  8. Թվարկված հատկություններից ո՞րն է ընդհանուր կերակրի աղի և երկաթի խարտուքի համար.
    1. գույնը
    2. համը
    3. խտությունը
    4. ագրեգատային վիճակը
  9. Նշվածներից ո՞ր նյութն է օրգանական.
    1.ջուրը
    2. կերակրի աղը
    3. շաքարավազը
    4. սոդան
  10. Ինչքա՞ն է ոսկու ձուլակտորի զանգվածը, որի ծավալը 2սմ3 է, եթե ոսկու խտությունը 19,3 գ/սմ3 է.
    ա) 38,6գ          բ) 9,65գ          գ) 3,86գ          դ) 1,93գ:
    Քանի որ m=v*r= 2սմ3 *  19,3 գ/սմ3 = 38.6գ
  11. Ինչպիսի՞ երևույթ է ծիածանը՝ ֆիզիկական, թե՞ քիմիական .
    Ֆիզիկական  
  12. Ինչպիսի՞ վիճակում կարող է գտնվել սնդիկը.
    ա) միայն պինդ վիճակում
    բ) միայն գազային վիճակում
    գ) միայն հեղուկ վիճակում
            դ) բոլոր երեք վիճակներում 

Комментариев нет:

Отправить комментарий

Քամին ու Ծաղիկը (առակ)

 Քամին հանդիպեց մի շատ գեղեցիկ Ծաղկի և սիրահարվեց նրան: Մինչ նա քնքշորեն շոյում էր Ծաղկին, վերջինս էլ ավելի մեծ սիրով  էր պատասխանու...