Աչքերը հոգու հայելին են եւ ոչ միայն: Նրանք իրականում,մեր առողջություն պատուհանն են:Newsmaxhealth-ը ներկայացնում է մի քանի հիվանդություն, որոնք կարելի է ախտորոշել ակնահատակի քննությամբ:
Դիաբետ
. Այն կարող է առաջացնել կտրուկ փոփոխություններ տեսողության մեջ՝ անհնարին
դարձնելով մոտիկից տեսնելը: Անհագ ծարավի եւ հաճախամիզության հետ մեկտեղ
տեսողական խնդիրները կարող են վկայել դիաբետի մասին:
Զարկերակային
բարձր ճնշում: Ակնաբույժները երբեմն ախտորոշում են հիպերտոնիան ցանցաթաղանթի
արյունատար անոթների լեցունությամբ:
Աուտոիմուն
հիվանդություններ: Շեգրենի համախտանիշով հիվանդները երբեմն տառապում են չոր աչքերի
ախտանիշով, քանի որ աուտոիմուն պրոցեսները ախտահարում են արցունքային ծորանները:
Ցրված սկլերոզը, ռեւմատոիդ արթրիտը կարող են բերել տեսողական նյարդի բորբոքման:
Երբեմն ցրված սկլերոզի առաջին ախտանիշը մշուշոտ տեսողությունն է կամ կուրությունը:
Բարձր
խոլեստերոլ: Ակնաբույժները կարող են եղջերաթաղանթի վրա խոլեստերինի կուտակումներ
տեսնել զննման ժամանակ: Դա հիմնականում վկայում է անհավանական բարձր խոլեստերոլի
մակարդակի մասին արյան մեջ:
Արյան
մակարդելիության խանգարումներ: Ատլանտայի ակնաբույժ Ափրիլ Ջասպերը նշում է,
որ մակարդելիության խանգարումները բերում են տեսողական նյարդի
այտուցվածության:
Այսպիսով
խորհուրդ ենք տալիս տարեկան մեկ անգամ այցելել ակնաբույժի՝ տեսողությունը
պահպանելու եւ հնարավոր այլ հիվանդությունները կանխարգելելու համար:
Комментариев нет:
Отправить комментарий